Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի, 2020 թվական N 256-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1847-Ա, N 1957-Ա, N 1963-Ա, N 1966-Ա, N 1972-Ա, 2020 թվականի օգոստոսի 18-ի N 2002-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 16-18-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արթուր Ավետիսյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 12.
2) «Գագիկ Խառատյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Երվանդ Քոչարի փողոց 4/9.
3) «Վահագն Դիլանյան» Ա/Ձ` ք․Վանաձոր, Տիգրան Մեծ 61․
4) «Մարիամ Կայսերյան» Ա/Ձ՝ ք․ Էջմիածին, Վ. Առաջին 1/2Ա․
5) «Սիրանուշ Ղազարյան» Ա/Ձ՝ ք․ Էջմիածին, Վազգեն Առաջին 6․
6) «Էվելինա Մելիքյան» Ա/Ձ՝ ք․ Էջմիածին, Վ․ Առաջին 31/1:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2020 թվական: