Գլխավոր տեղեկություն
Համար
N 1357-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1357-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1471-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1100-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 827-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայագրի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 3-րդ, 5-րդ կետերում, ինչպես նաև N 2 հավելվածի հավաստագրման վկայագրի ձևում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) N 1 հավելվածի 12-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումը» բառերը փոխարինել «ստորաբաժանումը» բառով, իսկ 23-րդ և 28-րդ կետերում «նախարարության համապատասխան ստորաբաժանումը» բառերը՝ «ստորաբաժանումը» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում և 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությանը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1100-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12․ Քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող հնաոճ առարկաների և մշակութային արժեքների վերաբերյալ առկա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումներն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) 9-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումը» բառերը փոխարինել «ստորաբաժանումը» բառով.

3) 9-րդ, 14-րդ և 16-րդ կետերում «ստորաբաժանման ղեկավարի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի պետի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) 5.1-ին և 8-րդ կետերում «առանձնացված ստորաբաժանումը» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժինը» բառերով.

3) 5.2-րդ կետում «լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարին» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալին» բառերով.

4) 5.3-րդ կետում «առանձնացված ստորաբաժանման պետի» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի պետի» բառերով.

5) 9-րդ կետում «համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի կնիքը» բառերով.

6) 12-րդ կետում «համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը և պետի կամ տեղակալի ստորագրությունը» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի կնիքը և ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը» բառերով.

7) 13-րդ կետում «համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ» բառերով.

8) 15-րդ կետում «համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությունը» բառերը փոխարինել «ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» N 1437-Ն որոշման 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2020 թվական: