ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2020 թվականի N 885-Ա
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հաստատել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 31 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 31-ի N 885-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը(ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը) |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը՝ այն հոդվածը, մասը կամ կետը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը |
1. |
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետ |
2. |
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2021 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ |
3. |
«Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ |
2021 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետ |
4. |
«Սեռական բնույթի բռնության ենթարկված երեխաների վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի նախագիծը ՀՀ առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին կետ |
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |