Գլխավոր տեղեկություն
Համար
N 1626-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2020

 

02.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2020 թվականի N 1626-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 9-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ գլխով՝

 

«VII. ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

15. Սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կարող են կիրառվել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետության որևէ վարչատարածքային միավոր կամ որևէ առանձին տարածք (ճանապարհ) մուտք գործելը կամ դուրս գալը՝ պետական անվտանգության երաշխավորման, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

17. Սույն գլխով նախատեսված ռեժիմն ապահովելու նպատակով կարող են նաև տեղադրվել հատուկ անցակետեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: