Գլխավոր տեղեկություն
Համար
N 1308-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացմանը, հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև բնակելի տան և մանկական պուրակի կառուցմանը պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2020 թվականի ինն ամսում հատկացնել 279720.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում», «Շենքերի և շինությունների կապիտալ շինարարություն» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով):

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, իսկ N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին սույն որոշման շրջանակներում աշխատանքների ու ծառայությունների գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով: Ընդ որում, գնման ընթացակարգերի կազմակերպման շրջանակում կարող են չկիրառվել սույն կետով նախատեսված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի, 114-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1308-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: