Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2020-12.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2020

 

06.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

6 հոկտեմբերի 2020 թվականի N 1644-Ա

  

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2015 թվականիուղղ. արտադրության «ՍAZ PATRIՕT 2.7 L» մակնիշի, 153BB01 պետհամարանիշի, XTT236320F1048461 նույնականացման համարով, 7,477,640.00 դրամ սկզբնական և 2,542,398.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2011 թվականիուղղ. արտադրության «MITSՍBISHI L 200 2.5 D» մակնիշի, 216BB01 պետհամարանիշի, MMBJNKB40BD036075 նույնականացման համարով, 11,000,000.00 դրամ սկզբնական և 1,650,000.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան