Գլխավոր տեղեկություն
Համար
N 1461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 834-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 834-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» բառերը փոխարինել «Այլ կապիտալ դրամաշնորհներ» բառերով.

2) 4-րդ կետում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին» բառերով, իսկ «նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման» բառերը՝ «նախագծման և փորձաքննության իրականացման» բառերով.

3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

4․ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման բոլոր հավելվածների աղյուսակներում «1168» ծրագրի` «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառման դասիչի «11011» թվերը փոխարինել «11021» թվերով, իսկ «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառման դասիչի «32003» թվերը՝ «32007» թվերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխ
վարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1461-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1461-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1461-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2020 թվական: