Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի, 2020 թվական N 233-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի N 1125-Ա, N 1127-Ա, N 1128-Ա, N 1129-Ա, N 1132-Ա և N 1135-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Ժուլիետա Համբարձումյան», Գեղարքունիքի մարզ, գ․Ակունք, Շահումյան փողոց, 21/6 (ՀՎՀՀ 74353598).
2) Ա/Ձ «Սերոբ Ենգիբարյան», Արմավիրի մարզ, գ. Փշատավան (ՀՎՀՀ 49542257).
3) Ա/Ձ «Ոսկեհատ Մարտիրոսյան», Արագածոտնի մարզ, գ.Արտաշավան (ՀՎՀՀ 54649334).
4) Ա/Ձ «Սուսան Վահանյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան բնակավայր Նորավան (ՀՎՀՀ 79805144).
5) Ա/Ձ «Կորյուն Նազարյան», ք. Երևան, Օղակաձև զբոսայգի, 6-րդ հատված (ՀՎՀՀ 81485858).
6) Ա/Ձ «Սերգեյ Զատիկյան», ք. Երևան, Մաշտոցի պող., փակ շուկայի դիմաց (ՀՎՀՀ 37500844).
7) «Մանե Բար» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան 1-1 (ՀՎՀՀ 00917792).
2. 72 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «ՌոզՖուդ» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հակոբյան 1Ա 1 (ՀՎՀՀ 06944927).
2) Ա/Ձ «Անահիտ Սարգսյան», ք. Երևան, Սարյան 2 49 (ՀՎՀՀ 30203768).
3) Ա/Ձ «Շերամ Ղազարյան», ք. Երևան, Սեբաստիա 170 (ՀՎՀՀ 46430735).
4) «ՀԱՍ-ՍՈՒՍԱՆՆԱ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, Ջրվեժ-Գառնի մայրուղի (ՀՎՀՀ 03511728).
5) Ա/Ձ «Արմեն Պետրոսյան», ք. Երևան, Մյասնիկյան 36/3 (ՀՎՀՀ 85134191):
3. 168 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արտ Լայթ» ՍՊԸ, ք. Երևան, Բագրևանդ թաղ., 58 (ՀՎՀՀ 00900851):
4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
5. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-3-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|