Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 30 հուլիսի 2020 թվականի N 447-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01513853) կողմից՝ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2020 թվականի ապրիլի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ֆինանսական հաշվետվության աուդիտի իրականացում` 850,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցություն» բարեգործական ծրագրի մասին» N 164-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 30

Երևան