Գլխավոր տեղեկություն
Համար
N 409-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 409-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2020 թվականի հունիսի 5‑ին կնքված N AT-AU-037-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական աշխատանքների իրականացում` 4,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «JetBrains s.r.o.» կազմակերպության հետ (Prague 4- Nusle, 140 00, Czech Republik) 2020 թվականի հունիսի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի առցանց ձեռքբերում՝ 552.78 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 55.28 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը՝ առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան