Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-158
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.05.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.288
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

ա) երկրորդ պարբերությունում «մշակումը,» բառը փոխարինել «հաստատումը,» բառով.

բ) վեցերորդ պարբերությունից հանել «ինչպես նաև այդ բնագավառում պետական ստանդարտների մշակումն ու հաստատումը,» բառերը.

գ) յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- մթնոլորտային օդի պահպանության կարգի սահմանումը,»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածում «մարմիններին» բառը փոխարինել «մարմին» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պետական կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 ապրիլի 2001 թ.
ՀՕ-158

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան