Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-155
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.04.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.242
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները վերահաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով և դրույքաչափերով` ազատելով ապահովադիրներին վերահաշվարկման հետևանքով առաջացած տարբերությունը վճարելու պարտականություններից:

 

Հոդված 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար առաջացած տույժերի և տուգանքների բռնագանձման կամ անվճարունակության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքի 1-ին հոդվածի պահանջներով վերահաշվարկված հայցապահանջի չափով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
29 մարտի 2001 թ.
ՀՕ-155

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան