Գլխավոր տեղեկություն
Համար
N 1226-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներն սպառազինության մեջ ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 867-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

2) որոշման 1-ին կետի՝

ա․ 1-ին ենթակետում «հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության» բառերը փոխարինել «հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության» բառերով,

բ․ 2-րդ ենթակետից հանելը «ոստիկանության ծառայողի» բառերը.

3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

4) որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

5) որոշման N 4 հավելվածում՝

ա․ վերնագրից հանել «ոստիկանության ծառայողի» բառերը,

բ․ 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 24

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 23-ի N 1226-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

         1. Հրազենի տեսակներ

 

1.

5,45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ

2.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Մակարով» ՊՄ, «Մակարով» ՊՄՄ

3.

9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-443 «Գռաչ», ՄՌ-446 «Վիկինգ»

4.

9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18

5.

9 մմ տրամաչափի ռևոլվեր ՕՑ-01 (ՏԿԲ-0216) «Կոբալտ», «Կոռնետ»

6.

9 մմ տրամաչափի հատուկ ատրճանակ ՊԲ/6Պ9

7.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Գլոկ» և տարատեսակներ

8.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Բերետտա» և տարատեսակներ

9.

9 մմ տրամաչափի ատրճանակ «ՉԶ» և տարատեսակներ

10.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Բրաունինգ» և տարատեսակներ

11.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Կոլտ» և տարատեսակներ

12.

9 մմ տրամաչափի ատրճանակ «ՍմիթՎեսսոն» և տարատեսակներ

13.

9մմ տրամաչափի ատրճանակ «Իժ», «Բայկալ» և տարատեսակներ

14․

5,45մմ տրամաչափի ատրճանակ «Իժ» և տարատեսակներ

15.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-74, ԱԿՍ-74, ԱԿ-74Ն, ԱԿՍ-74ՈՒ, ԱԿ-105, ԱԿՍ-74Ն, ԱԿ-12 և տարատեսակներ

16.

7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-47, ԱԿՍ-47, ԱԿՄ, ԱԿՄՍ, ԱԿ-104, ԱԿ-15 և տարատեսակներ

17.

9մմ տրամաչափի փոքրածավալ ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000

18.

9 մմ տրամաչափի Ստեչկինի ատրճանակ-գնդացիր ԱՊՍ

19.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-92, Կ6-Մ, ՊՊ-19 «Բիզոն», ՊՊ-19-01 «Վիտյազ» և տարատեսակներ

20.

9 մմ տրամաչափի հատուկ ինքնաձիգ ԱՍ «Վալ»

21.

5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99

22.

5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 և տարատեսակներ

23.

5,45 մմ տրամաչափի դիպուկահար կարաբին Կ-11

24.

7,62 մմ տրամաչափի ատրճանակ ՏՏ

25.

7,62 մմ տրամաչափի գնդացիր ՊԿշ, ՊԿՄշ, ՊԿՄՍ, ՊԿԲ և տարատեսակներ

26.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-98

27.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր-ՍՍԳ (SSG-04)

28.

8,6 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր- ՍՍԳ (SSG-08)

29.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎԴ, ՍՎԴ-Ս, «Տիգռ»

30.

7,62 մմ տրամաչափի կարաբին ՍԿՍ և տարատեսակներ

31.

7,62 մմ տրամաչափի կարաբին ԿՕ և տարատեսակներ

32.

9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ, ՎՍԿ-94

33.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Վ-94, ԱՍՎԿ-94, ՕՍՎ-96, «Զաստավա Մ-93»

34.

40մմ տրամաչափի փողատակային նռնականետ ԳՊ-25, ԳՊ-30, ԳՊ-35

35.

40 մմ տրամաչափի նռնականետ ՌՊԳ-7, ՌՊԳ-7Դ

36.

40 մմ տրամաչափի ձեռքի ռևոլվերային նռնականետ 6Գ30 /ՌԳ-6 Գնոմ/

37.

23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23, ԿՍ-23Մ

38.

Ավտոմատ արձակման հաստոցային նռնականետ АГС-30

39․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Ուրալ», «Ուրալ-6-1» տարատեսակներ

40․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2

41․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՏՕԶ և տարատեսակներ

42․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Բիատլոն» և տարատեսակներ

43․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՄՑՄ

44․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35

45․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ՝ նպատակային ՏՕԶ-35, ՏՕԶ-35Մ

46․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) Մարգոլին ՄՑՈՒ, ՄՑ-1

47․

7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-36, ՏՕԶ-49

48․

7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ, ԱՎԼ

 

2․ Ռազմամթերքի տեսակներ

 

1.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ ՄՊՑ (7Ն7)

2.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7Ն6, 7Ն10

3.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ՏԶ

4.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ԽԶ

5.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի ցածր անդրադարձային ունակության փամփուշտ

6.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի զրահախոցող գնդակով փամփուշտ (7Ն22)

7.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ ՈՒՍ (7ՈՒ1)

8.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ զրահախոցող միջուկով ԲՍ (7Ն24)

9.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943թ. նմուշի

10.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943 թ. նմուշի զրահախոցող, զրահախոցող-հրկիզող գնդակով

11.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ Տ-45 գնդակով 1943թ. նմուշի

12.

7,62 մմ տրամաչափի փուչ փամփուշտ 1943թ. նմուշի

13.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ

14.

7,62x51մմ /308WIN/ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ

15.

8,6x70 մմ /338 Lapua Magnum/ տրամաչափի փամփուշտ

16.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի փամփուշտ ԲՊ (7Ն26)

17.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող-այրող գնդակով հրացանի փամփուշտ Բ-32

18.

7,62 մմ տրամաչափի լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46

19.

7,62 մմ տրամաչափի ռևոլվերի փամփուշտ

20.

7,62 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ ՍՊ-4

21.

7,62 մմ տրամաչափի ՏՏ ատրճանակի փամփուշտ

22.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ ԲՏ-90 (7ԲՏ1)

23.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի դիպուկահարի փամփուշտ 7Ն14

24.

9 մմ տրամաչափի փամփուշտ ՊՄ

25.

9 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն21)

26.

9 մմ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (57-Ն-181Ս)

27.

9 մմ տրամաչափի պլաստմասսային միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (ՍՊ-7)

28.

9 մմ տրամաչափի էքսպանսիվ գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԷ

29.

9 մմ տրամաչափի լուսածիր գնդակով ատրճանակի փամփուշտ ՊՏ

30.

9մմ /9x18/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՄ (7Ն25)

31.

9մմ /9x19/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԲՊ (7Ն31)

32.

9մմ /9x21/ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն29)

33.

9մմ /9 x39/ տրամաչափի ՍՊ-5, ՍՊ-6, ՊԱԲ-9 հատուկ փամփուշտներ

34.

5,6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ

35.

12,7 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ 7Ն34

36.

Գրոհային նռնակներ ՌԳ-42, ՌԳԴ-5, ՌԳՆ

37.

Պաշտպանողական նռնակներ Ֆ-1, ՌԳՕ

38.

Հակատանկային նռնակ ՌԿԳ

39.

40 մմ տրամաչափի ջերմաճնշումային նռնակ ՎԳ-40ՏԲ

40.

60 մմ տրամաչափի ջերմաճնշումային ձեռքի նռնակ ՌԳ-60ՏԲ

41.

40 մմ տրամաչափի կրակոց ՊԳ-7 և տարատեսակներ

42.

40 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25, ՎՕԳ-25Պ

43.

30 մմ տրամաչափի ՎՕԳ-17, ՎՕԳ-17Մ

44.

 Հակատանկային նռնակներ ՌՊԳ-22, 27, 32

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Ակտիվ պաշտպանության միջոցներ

 

1.

Ռետինե մահակներ

2.

Ձեռնաշղթաներ և տարատեսակներ

3.

Գազային ատրճանակներ և ռազմամթերք

4.

Վնասվածքային ատրճանակներ

5.

Գազային ատրճանակի ռազմամթերքներ

6.

Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ)

7.

Էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ

8.

Ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտներ

 

2. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ

 

1.

Ձեռքի լուսաձայնային նռնականետ և տարատեսակներ

2․

18,5 մմ տրամաչափի անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ

3.

26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ, ՍՊ-81 և տարատեսակներ

4.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում

5.

Լուսաձայնային կրակոցներ և տարատեսակներ

6.

Լուսաձայնային արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

7.

Ձեռքի գազային (արցունքաբեր) նռնակներ և տարատեսակներ

8.

Գազային (արցունքաբեր) կրակոցներ և տարատեսակներ

9.

Գազային (արցունքաբեր) արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

10.

Համակցված (գազային և լուսաձայնային) նռնակներ և տարատեսակներ

11․

Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և հրթիռներ

12․

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ

13․

Ձեռքի ծխանռնակներ և տարատեսակներ

14.

Ծխային արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

15.

Նմանակող միջոցներ (պայթուցիկ փաթեթներ) և տարատեսակներ

16.

Ներկող նյութեր և տարատեսակներ

17.

Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ և տարատեսակներ

18.

Ինժեներական արգելափակոցներ և տարատեսակներ

 19.

Ջրանետ մեքենաներ և տարատեսակներ

20.

Զրահամեքենաներ, զրահատեխնիկա և տարատեսակներ

21.

Արգելանքներ քանդելու միջոցներ

22.

Ծառայողական շներ՝ պահնորդական, հետախուզական, պարեկային

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1.

Հակագազ

2.

Մետաղական սաղավարտ

3.

Հակահարվածային պաշտպանական սաղավարտ

4.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ հանովի դիմածածկով

5.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ գնդակապաշտպանական դիմածածկով

6.

Տակտիկական զրահաբաճկոն

7.

Զրահաբաճկոն

8.

Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն

9.

Պաշտպանիչ բաճկոն

10.

Հակահարվածային վահան

11.

Պաշտպանական զրահահամալիր

12.

Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր

13.

Գնդակակայուն վահան

14.

Զրահավահան

15.

Վերջույթների պաշտպանական միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան