Գլխավոր տեղեկություն
Համար
N 1173-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1173-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 9-ի N 1173-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի

միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

7610909000

Գունավոր մետաղներից պատրաստված այլ կոնստրուկցիաներ և բաղկացուցիչ մասեր

Գունավոր մետաղներից պատրաստված մասեր՝ տեխնիկական սպասարկում կատարելու և (կամ) նոր կառույցներ պատրաստելու համար

կգ

100 000

ԵՄ

262 000 000

2.

7308909809

Մետաղակոնստրուկ-ցիաներ՝ չիլլերի մոնտաժման համար

Չժանգոտվող մետաղից տարբեր տեսակի միացման կոնստրուկցիաներ գնվում են որպես կոմպլեկտավորվող դետալներ և կազմում են անբաժանելի մաս:

կգ

12 000

ԵՄ

126 000 000

3.

3923501000

Կափույրներ և պտուտակավոր խցաններ

Կափույրներ՝ պահամանների, հոսքագծերի և այլ սարքավորումների համար: Բարձրագույն որակը, արտաքին տեսքը ապահովելու, ինչպես նաև հոսքագծում առաջացող խնդիրների նվազման պատճառով գնվում են ԵՄ-ից:

կգ

15 000

ԵՄ

31 000 000

4.

2512000000

Հողեր ինֆուզորային սիլիցիումային

Դիատոմիտ, ինֆուզորային հողեր` գինիների ֆիլտրման համար

կգ

5 700

ԵՄ

4 743 300

5.

2929900000

Այլ

Կալիումի պոլիասպարտատ գինիների կայունացման համար: Օգտագործվում է շշալիցից առաջ, գինեքարային կայունացման համար:

կգ

10 000

ԵՄ

53 200 000

6.

2936270000

Վիտամին C գինեգործության մեջ օգտագործվող

Վիտամին C գինիների մշակման համար: Ավելացվում է շշալիցից առաջ` գինիների օրգանոլեպտիկ հատկությունները կայուն պահելու համար:

կգ

15 000

ԵՄ

58 800 000

7.

0810907500

Նուռ` իրանական

Գինու պատրաստման համար

կգ

2 500 000

ԵՄ

540 000 000

8.

7010905500

Ապակյա գունավոր շիշ 0.187լ

Ապակյա գունավոր շիշ՝ գինի շշալցնելու համար

կգ

20 000

ԵՄ

10 000 000

9.

7010904500

Ապակյա անգույն շիշ 0.187լ

Ապակյա թափանցիկ շիշ՝ գինի շշալցնելու համար

կգ

20 000

ԵՄ

6 000 000

10.

3913900000

Այլ

Stabilization- OENO Brett ORG, երիտասարդ գինիներին բակտերիաներից զերծ պահելու համար

կգ

100

ԵՄ

148 225 000

11.

7318157009

Մանեկների և հեղույսների կոմպլեկտ

Չժանգոտվող մետաղից մանեկներ և հեղույսներ գնվում են որպես կոմպլեկտավորվող դետալներ և կազմում են անբաժանելի մաս: Պահեստամասերն օգտագործվում են սարքավորումների, հոսքագծերի տեխնիկական սպասարկման ժամանակ` անխափան գործունեություն ապահովելու համար:

կգ

300

ԵՄ

8 000 000

12.

3201909000

Ֆերմենտային պրեպարատ

Fermentation-Tanin VR Supra, Տանին, որն ավելացվում է գինիներին կայունություն տալու համար

կգ

200

ԵՄ

1 580 882

13.

4911990000

Ինքնակպչուն պիտակներ

Պիտակներ՝ էքսպորտի համար, անհրաժեշտ է, որպեսզի պիտակները տպագրած լինեն բարձրագույն որակով և առանց գունային շեղումների նախորդ խմբաքանակի հետ, ինչը հնարավոր է կատարել ԵՄ-ում: Պիտակներն օգտագործվում են շշերի փաթեթավորման համար

կգ

500

ԵՄ

9 444 444

14.

7017900000

Ապակյա անոթ

Նման ապակյա անոթներ ունի միայն սարքավորման արտադրողը՝ Իտալիա, Բուլղարիա: Պահամանների դիտապակիներ:

կգ

300

ԵՄ

28 500 000

15.

2918130000

Գինեթթվի աղեր և բարդ եթերներ

Stabilisation-Metatartric-Super Polytartryl գինիների կայունացման համար

կգ

500

ԵՄ

1 951 009

16.

3919108000

Ինքնակպչուն պիտակներ

Պլաստմասսայից պատրաստված ափսեներ, թերթեր, ֆիլմեր, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևավորում, պլաստմասսա, ինքնասոսնձվողներ, գլանափաթեթներ կամ ժապավեններ: Պիտակներն օգտագործվում են տուփերի, շշերի համար և այլ փաթեթավորման աշխատանքներ իրականացնելիս:

կգ

4 000

ԵՄ

32 000 000

17.

2102201900

Խմորիչ՝ ոչ ակտիվ

Special Treatment-Yeast Extract Oenolees, գինուց որոշ պոլիֆենոլային նյութերի հեռացման և ստաբիլացման համար: Նպաստում է գինու որակական ցուցանիշների բարձրացմանը:

կգ

85

ԵՄ

973 605

18.

2102101000

Խմորիչներ՝ ոչ ակտիվ

Activator-Laffort-Superstart spark խմորասնկերի ակտիվացման համար

կգ

1 000

ԵՄ

11 147 828

19.

1301200000

Արաբիկայի խեժ

Stabilization-Arabic Gum, գինիների կայունացման համար

կգ

1 000

ԵՄ

1 699 773

20.

2102101000

Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր

Fermentation-Yeast Cognac-FC9, կոնյակի համար նախատեսված քաղցուների խմորման համար: Նախատեսված է այն քաղցուների խմորման համար, որոնք ծառայելու են որպես թորման գինենյութ:

կգ

600

ԵՄ

9 048 011

21.

2918120000

Գինեթթու

Acide Tartrique

Laffort ֆրանսիական ընկերության արտադրանք գինեթթուն կիրառվում է գինիների և փրփրուն գինիների ընդհանուր թթվությունը բարձրացնելու համար: Քանի որ ընդհանուր թթվությունը սահմանափակվում է առավելագույն քանակով, ուստի գինեգործի տարիների փորձառության արդյունքում ընտրվել է այս ապրանքանիշը:

կգ

10 000

ԵՄ

38 666 667

22.

7217203000

Ոչ լեգիրացված պողպատից մետաղալար՝ ցինկապատ

Crapal® Optimum լարերը նորարարական լուծումներ են գտել ծածկող շերտի (պատվածքի) համար՝ դարձնելով մետաղալարերն առավել դիմացկուն քայքայմանը: Բացի այդ մետաղալարերը ավելի ճկուն են, քան շուկայում եղած մյուս արտադրանքները: Օգտագործվում են այգիների ձևավորման, կարգավորման համար:

կգ

10 000

ԵՄ

6 600 000

23.

4416000000

Տակառներ կաղնու փայտից

225լ-ոց

Տակառներ կաղնու փայտից 225լ-ոց գինիների հնեցման համար

կգ

10 000

ԵՄ

120 156 250

24.

7010905300

Ապակյա գունավոր շիշ 0.33լ - 1լ

Ապրանքների պահեստավորման, փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված շշեր

կգ

30 000

ԵՄ

70 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1 579 736 769

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան