ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժբ) սույն օրենքի 191 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ ենթակետը:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օրենքի 191 հոդվածում նշված լիցենզիաների վրա:»:
Հոդված 4. Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 191-րդ հոդվածով`
«Հոդված 191. | «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
||
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
- | բազային տուրքի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
- | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
- | բազային տուրքի եռապատիկի չափով |
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար |
- | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
||
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
- | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
- | բազային տուրքի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
- | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար` |
||
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
- | բազային տուրքի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
- |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
7. Զենքի հավաքածու կազմելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի տասնապատիկի չափով |
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի տասնապատիկի չափով |
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար` |
||
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
- | բազային տուրքի վեցապատիկի չափով |
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` |
||
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար |
- | բազային տուրքի վեցապատիկի չափով |
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
- | բազային տուրքի 12-ապատիկի չափով |
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար |
- | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի տասնապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի վեցապատիկի չափով |
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
||
ա) 3 տարի գործողության ժամկետով |
- | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
- | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի քառապատիկի չափով |
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) |
- | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) |
- | բազային տուրքի եռապատիկի չափով |
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) |
- | լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»: |
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 25-րդ կետը:
Հոդված 6. Օրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 281-րդ հոդվածով`
«Հոդված 281. |
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|