Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2020-24.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի, 2020 թվական N 211-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Կարեն Բրուտյան», Լոռու մարզ, ք.Վանաձոր, Թումանյան 10ա (ՀՎՀՀ 66809452).

2) Ա/Ձ «Սամվել Անանյան», Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 51-1/4 (ՀՎՀՀ 66841899).

3) Ա/Ձ «Նինա Վարտանյան», Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ծատուրյան 55 (ՀՎՀՀ 66973004).

4) Ա/Ձ «Արման Տոնոյան», Լոռու մարզ, ք.Վանաձոր, Երևանյան խճուղի 84ա (ՀՎՀՀ 66830198):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2020 թվական: