Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի, 2020 թվական N 200-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1818-Ա, N 1820-Ա, N 1822-Ա, N 1825-Ա, N 1827-Ա, N 1833-Ա, N 1838-Ա և N 1841-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 16-17-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Տիգրան Մխիթարյան» Ա/Ձ` ք․ Երևան, Ազատամարտիկների 89․
2) «Մեխակ Կիրակոսյան» Ա/Ձ` ք․ Երևան, Էրեբունի 128/1․
3) «Հասմիկ Կիրակոսյան» Ա/Ձ` ք․ Երևան, Էրեբունի թաղամաս, 25/78․
4) «Իմմունֆարմ» ՍՊԸ` ք․ Երևան, Էրեբունի 28 շենք, 52 տարածք․
5) «Արթուր Հունանյան» Ա/Ձ` ք․ Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 22 փողոց 21/5․
6) «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ` ք․ Սիսիան, Նժդեհի 17.
7) «Արաքսյա Ալոյան Հովհաննեսի» Ա/Ձ` Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Խորենացի 10/3.
8) «Արմեն Հակոբյան Մարտունի» Ա/Ձ` Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Գրիգոր Լուսավորչի 54/54.
9) «Գենրիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոն ՍՊԸ` Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Վ․Սարգսյան 30/3:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: