Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի, 2020 թվական N 197-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1822-Ա, N 1861-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Հեկտա» ՍՊԸ` ք․ Երևան, Գարեգին Նժդեհի 16.
2) «Արտաշ Գևորգյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հատիսի 1/47.
3) «Հակոբ Չոբանյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հատիսի 47/1/5.
4) «Յուրի Շատվերյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հանրապետության 8 շենք.
5) «Սուսաննա Հայրապետյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հանրապետության 1/20․
6) «Արմեն Մաթևոսյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հանրապետության 1/22․
7) «Մարինե Ասրյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հանրապետության 1/58/4․
8) «Լիանա Մարտիրոսյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, 3-րդ միկրոշրջան 22Ա/23․
9) «Բորիս Օհանյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հանրապետության 16/1․
10) «Վարդուհի Պողոսյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հատիսի 1/45․
11) «Արամայիս Թադևոսյան» Ա/Ձ` ք․ Աբովյան, Հատիսի 1/49:
2. 72 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Մետր 1» ՍՊԸ՝ ք. Երևան, Մանանդյան 29։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|