ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 399-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N Մ-375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 12-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում» ծրագրի մասին» N Մ-375-Ա որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 16-ի N 399-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի կառույցների վերականգնումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ, գ. Հառիճ: Հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
57.200.360 դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, համայնք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
13 ապրիլ, 2017 թ. - 01 դեկտեմբեր, 2020 թ.: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում, որի գումարը կազմում է 57.200.360 դրամ: Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորք-Մարաշ, 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ՝ 00930335): |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքները՝ 57.200.360 դրամով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |