Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (15.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 585-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.07.20 N 1165-Ա)

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.20 N 1165-Ա)

(1-ին կետը փոփ. 09.07.20 N 1165-Ա)

2. (կետն ուժը կորցրել է 09.07.20 N 1165-Ա)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու մասին» N 505-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 11

Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2013 թվականի

 հունիսի 6-ի N 585-Ա որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ

(վերնագիրը խմբ.09.07.20 N 1165-Ա)

 

I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-Լեյտենանտի եվ Գեներալ-ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

1) մահուդից՝ բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար). ականջակալները և հովարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից, թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

 

2. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1) մուգ կապույտ կտորից՝ գլխարկաբոլորքով. կազմված է սև, լաքապատ գլխար-կահովարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի), գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից եզրաքուղ, գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում, ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներ և փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

 

3. Գլխարկ՝ բրդյա, տոնական

1) կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից, գլխարկահովարի արտաքին մակերեսի վրա՝ առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնու տերևներ:

 

4. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից՝ հանվող բնական կարակուլե օձիքով. ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով, օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով, մեջքամասը՝ մեջտեղի կարով, հետևամասում՝ 2 կոճակով իրանաձիգ գոտի, թևքերը՝ երկկարանի, ներկարված, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

5. Տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

1) երկփեշ, 6 կոճակները տեղադրվում են երկշարք. հետծալված, կարմիր եզրակարված օձիքի անկյունները եզրազարդարվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներով, թևքածալերը՝ կարմիր եզրակարով, 2 թևքաբերանին ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր. տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, հետևամասում՝ բացվածք, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով. ուսադիրները` կարվող, ոսկեզօծ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

6. Տարազաբաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից՝ միափեշ. 4 կոճակները տեղադրված են միաշարք, հետծալված օձիքի վրա ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ. տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ, հետևամասում՝ բացվածք, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

7. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից՝ միակողմ, շղթայով կոճկվող. կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող ձևավոր կափույրով վրադիր 2 գրպաններ, մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով, ներքնամասում՝ 2 թեք ներկարված գրպաններ, թեզանիքները կոճկվում են 2 կոճակով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսերին՝ գոտեմակօղեր, ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

8. Տաբատ՝ բրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից՝ ուղիղ ուրվագծով. գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով, արտաքին գրպանները՝ ուղիղ, հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան:

 

9. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

1) սպիտակ կտորից՝ ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

 

10. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

1) սպիտակ կտորից, օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

 

11. Փողկապ՝ մուգ կապույտ

1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով, ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը՝ 55-57 սմ:

 

12. Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1) 50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

 

13. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ՝ մետաղյա ճարմանդով:

 

14. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:

 

 15. Կիսաճտքավոր կոշիկ

 1) սև գույնի կաշվից. երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով:

 

16. Կոշիկ

1) սև գույնի կաշվից. երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով, հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից, ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

 

17. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1) մուգ կապույտ՝ անջրանցիկ կտորից. ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը՝ ծալովի, մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

 

18. Ձեռնոց

1) բրդյա, սև, հինգմատնյա.

2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

19. Գլխարկ՝ ականջակալներով, մորթուց

1) բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար), թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշանով:

 

20. Գլխարկ՝ բրդյա (կիսաբրդյա)

1) մուգ կապույտ կտորից՝ գլխարկաբոլորքով. բաղկացած է սև լաքապատ գլխարկահովարից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի), գլխարկաբոլորքը` մուգ կապույտ, գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից եզրակար, առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

 

21. Կեպի՝ կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից՝ գլխարկաբոլորքով և հովարով. գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է պլաստմասսայից ամրակ, հետևամասում` պլաստմասսայից կարգավորիչ, գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում կամ ասեղնագործվում են հայերենով «Մաքսային ծառայություն» բառերը, իսկ հետևամասում` անգլերեն` «customs» բառը:

 

22. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով (գնդապետների համար)

1) մուգ կապույտ կտորից՝ հանվող մորթե օձիքով. ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով, օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով, մեջքամասը՝ մեջտեղի կարով, հետևամասում՝ 2 կոճակով իրանաձիգ գոտի, թևքերը՝ երկկարանի, ներկարված, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

23. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից՝ հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, գոտկատեղում՝ թաքնված գոտկապարան, թիկունքը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում՝ մեծ վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, թևքերը՝ գաղտնակարված թեզանիքներով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով.

2) մուգ կապույտ կտորից՝ հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող, գոտիով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, թիկունքը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում՝ վրադիր ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, թևքերը գաղտնակարված թեզանիքներով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի վերևամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը, ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

24. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա

1) մուգ կապույտ կտորից՝ հետծալված օձիքով, միափեշ. 4 կոճակները տեղադրված են միաշարք, տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ, օձիքի ձախ և աջ կողմերում ամրացվում են ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշաններ, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, հետևամասում՝ բացվածք, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

25. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից՝ հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ, մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա՝ կարգավորիչ երիզ՝ կոճգամով, գոտկատեղում՝ գոտի բաց կամրջակներով (5 հատ), որոնք փակվում են կոճգամով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված «Customs service» բառերը, ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

26. Տաբատ՝ կիսաբրդյա

1) մուգ կապույտ կտորից՝ ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ եզրաքուղից առաջ, հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

 

27. Տաբատ՝ կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից՝ ուղիղ ուրվագծով. գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են՝ տեղադրված եզրաքուղից առաջ, հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

 

28. Սվիտեր

1) մուգ կապույտ բրդյա գործվածքից՝ կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում՝ երկտակ. թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքածալով, ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր, ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:

 

29. Վերնաշապիկ՝ կարճաթև (ամառային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:

 

30. Վերնաշապիկ՝ երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը, սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:

 

31. Փողկապ՝ մուգ կապույտ

1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը՝ 55-57 սմ:

 

32. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:

 

33. Շապիկ՝ տրիկոտաժե

1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար.

2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար:

 

34. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով, իսկ մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` հատուկ միջոցներ և զենք կրելու համար նախատեսված պատյանով:

 

35. Կոշիկ՝ կիսաճտքավոր

1) սև գույնի կաշվից. երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև բրեզենտե անջրանցիկ կտորից, ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով:

 

36. Կոշիկ

1) սև գույնի կաշվից. երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով, հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից, ներբանը ձևավորվում է պոլիուրէթանից՝ սոսնձով:

 

37. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը՝ ծալովի, մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

 

38. Ձեռնոց

1) բրդյա, սև, հինգմատնյա կամ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա.

2) սև բնական կաշվից, հինգմատնյա ամբողջական կամ կտրվածքով:

 

39. Կապույտ վերնաշապիկ (մաքսային զննում անցկացնողի)

1) Վերնաշապիկը մուգ կապույտ կտորից է (270 գր. քառ. մետր խտությամբ, 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով, անգլիական ծալովի օձիքով: Վերնաշապիկի առաջամասը կոճկվում է գաղտնի շերտակարով պլաստմասսայե հինգ կոճակների օգնությամբ: Կրծքամասում շերտիկավոր վրադիր գրպաններ են, որոնք ուղիղ կափույրով կոճկվում են երկու գաղտնի կոճակներով: Հետևամասը վերին կտրվածքով է, որից իջնում են երկու ուրվագծային կարեր: Ուսագլխին մշակվում են 14 սմ երկարությամբ գլխիկավոր կոճակով ամրացվող ուսադիրներ, որոնց վրա հագցված է լայն մակօղակ` ոսկեզօծ թելերով ասեղնագործված, 10 մմ լայնքով հյուսքաձև գործվածքի շերտով: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում, մշակվում է 2 հատ փոլադով ախլակ: Վերնաշապիկի թևքերի բազկային մասը կարգավորվում է ախլակով` մեկ օղակ` երկու կոճակներով: Թևերի վերևի հատվածում ներսի կողմից մշակվում է 2 սմ լայնքով ժապավեն, որպես թևերի երկարության կարգավորիչ, կոճկվում է 1 հատ 14 մմ գլխիկավոր կոճակով: Վերնաշապիկի ձախ թևի վրա` ուսագլխից 80 մմ ցած, ամրացվում է 80 մմ x 1 00 մմ չափսով ասեղնագործված` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աջ կողմի գրպանի վերևում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված՝ «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:

 

40. Մաքսային տաբատ (մաքսային զննում անցկացնողի դաշտային համազգեստ)

1) Մաքսային տաբատը մուգ կապույտ է (270 գր. քառ. մետր կտորից, բաղադրությունը` 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է): Առաջամասը բաղկացած է կողքից ներկարված թեք գրպաններից և երկու վրադիր գրպաններից: Տաբատի հետևամասում ներկարված երկու գրպանների և առաջամասի վրադիր գրպանների մուտքը մշակվում է պլաստմասսայե շղթայով: Տաբատի առաջամասը մշակվում է մետաքսե աստառով: Տաբատի կողագիծը զարդակարվում է: Տաբատի տոտաբերանը փակվում է ռեզինով (ձգվող ժապավեն), որը մշակվում է 3 սմ չափի կտորի երիզով: Գոտին ներսից մշակվում է պնդացնող կտորով և զարդակարվում է 3 շերտով: Տաբատի կամրջակները կարգավորվող են, մշակվում են 2 կոճգամներով, կոճկվում է կոճգամով և շղթայով: Առաջամասի վրադիր գրպանների վրա մշակվում են գրիչի կամ մատիտի համար նախատեսված փոքրիկ` 4 սմ լայնքով գրպանիկներ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով:

 

41. Տրիկոտաժե շապիկ «Պոլո»

1) Շապիկը բաց երկնագույն գործվածքից է (100 տոկոս բամբակյա, 180 գր. քառ. մետր տրիկոտաժե «Պիկե»), օձիքը` ծալովի, կրծքամասում` 3 կոճակ, կարճաթև (եզրամասը` թեզանիքով): Կրծքամասում տպագրվում է մաքսային ծառայության տարբերանշանը և հայերենով ու անգլերենով տպագրված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ թիկունքին՝ «Customs service» լուսարձակող բառերը:

 

42. Վերնաշապիկ՝ կարճաթև, ամառային, գրասենյակային, ուսադիրներով

1) Վերնաշապիկը բաց երկնագույն կտորից է (65 տոկոս վիսկոզ, 35 տոկոս Պ/Է, 170 գր. քառ. մետր խտությամբ), ծալովի անգլիական օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող` ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ են: Տաբատի տակը դնովի: Հետևամասը` վերին կտրվածքով, հետևամասի երկայնքով՝ 3 զարդակարով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ձախ թևին` 80 մմ x 100 մմ չափսով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշան: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում մշակվում է 2 հատ 15 մմ x 40 մմ փոլադով ախլակ: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

43. Տաբատ՝ կիսաբրդյա, ամառային, գրասենյակային աշխատողների համար

1) Տաբատը մուգ կապույտ գործվածքից է (240 գր. քառ. մետր խտությամբ, 70 տոկոս բուրդ, 30 տոկոս Պ/Է), արտիկուլը` C 2453, մետաքսյա աստառով է: Գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են` տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ և ձախ կողմերում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան է: Փողքերը՝ ազատ ծալովի, ազատթողկ:

 

44. Սպայական կաշվե կոշիկ (տղամարդու)

1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ, քթամասը` կոշտ: Կոշիկի ներսի ներդիրը բնական կաշվից է, տակացուն և միջատակը` կաշվից:

 

45. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1) Գոտին 35 մմ լայնությամբ է, մետաղյա ճարմանդով, սինթետիկ գործվածքից:

 

46. Գարնանային-աշնանային անձրևանոց (տղամարդու)

1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է՝ 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակ-օղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է, անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը՝ մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ՝ բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

47. Մետաղական տարբերանշան

1) Տարբերանշանը մետաղից է` 80 մմ x 55 մմ չափսի, գունավոր, մաքսային ծառայության խորհրդանշանն է, ներքևում դաջվում է մաքսային մարմնի հանրային ծառայողների վկայականի համարը: Ամրացվում է փակվող ասեղով:

 

48. Վերարկու՝ ձմեռային, բրդյա (տղամարդու)

1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակ-օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:

 

49. Գլխարկ՝ բրդյա

1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է (317 գր. քառ. մետր խտությամբ, 67 տոկոս բուրդ, 33 տոկոս Պ/Է) ՝ գլխարկաբոլորքով: Գլխարկաբոլորքն արհեստական սև կաշվից է, ցանցատիպ նախշով, ունի 4 սմ լայնություն, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի)` գլխարկահովարով. հովարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա կտորից: Գլխարկը էլեկտրաստվարաթղթե ներդիրով և 3,5 սմ լայնքով արհեստական կաշվե շրջանակով է: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից մեծ գլխարկանշան` 8 սմ երկարությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

 

50. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (տղամարդու)

1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի և ականջակալներով` ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ ամինապլաստե` 14-17 մմ տրամագծով մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ:

Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց` 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ (մառլյա): Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ:

Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում` ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:

 

51. Կրծքի մակագրություն

Վերնազգեստի կրծքամասի վրա ամրացվող կտոր` 13 x 4 սմ չափսով, որի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:

 

52. Թևքանշան

Վերնազգեստի թևքանշանը 80 x 100 մմ չափսով է: Կտորի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

 

53. Ձեռնոց՝ սև, հնգմատնյա

1) Ձեռնոցը բնական սև կաշվից է` ամբողջական հնգմատնյա կամ կտրվածքով:

 

III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ` ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

54. Գլխարկ՝ ականջակալներով

1) մորթուց. բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար). թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

 

55. Գլխարկ՝ «Պիլոտկա» տեսակի

1) մուգ կապույտ կտորից. կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

 

56. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, թիկունքը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասերում՝ մեծ, վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

57. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով, միափեշ, միակող 3 ոսկեգույն կոճակով. կրծքամասը՝ սեղմոններով, փեշերի ներքևի մասերում՝ ներկարվող, կափույրով գրպաններ, օձիքի ձախ և աջ կողմերում ամրացվում են ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշաններ, թիկունքի մասում երկու կողմից՝ թևատակից մինչև փեշ կորագիծ կարով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով:

 

58. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ, մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա՝ կարգավորիչ երիզ կոճգամով, գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (5 հատ), որոնք փակվում են կոճգամով, աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով. բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը, ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

 

59. Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին՝ գոտեմակօղերով, հետևամասում՝ բաց ծալվածքով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

 

60. Տաբատ՝ կիսաբրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից. առաջամասը՝ մշակված սեղմոններով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից՝ մեկ կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, արտաքին գրպանները՝ թեք, փողքերի ծայրերը՝ թեզանիքներով:

 

61. Սվիտեր

1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում` երկտակ, թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքածալով, ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր, ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:

 

62. Վերնաշապիկ՝ կարճաթև (ամառային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա՝ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:

 

63. Վերնաշապիկ՝ երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ, հետևամասը՝ վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը՝ շերտակարով, թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա՝ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը. սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:

 

64. Փողկապ՝ մուգ կապույտ

1) ունի 2 շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք. պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ ուղղանկյունով, վերևում՝ մշտական հանգույցով, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը՝ 17-19 սմ:

 

65. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մոխրագույն

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:

 

66. Շապիկ՝ տրիկոտաժե

1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար.

2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար:

 

67. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

68. Կիսաճտքավոր կոշիկ

1) սև գույնի կաշվից, երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 55 մմ բարձրության, ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով, լեզվակը միացված է առաջամասին:

 

69. Կոշիկ

1) սև գույնի կաշվից, երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով, ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով, կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության՝ փաթաթված երեսամասի նյութով:

 

70. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը՝ ծալովի, մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

 

71. Ձեռնոց

1) բրդյա, սև, հինգմատնյա.

2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:

 

72. Սպայական կաշվե կոշիկ (կանացի)

1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ: Քթամասը կոշտ է: Կոշիկի ներսի ներդիրը` բնական կաշվից: Տակացուն և միջատակը` կաշվից:

 

73. Կիսաճտքավոր կոշիկ (Կոմանդո)

1) Ճտքամասը կոմբինացված` խրոմե սև կաշի և հատուկ ջրակայուն մշակմամբ կոշկեղենի գործվածք` «Կոռդուռա 1500» կամ համարժեք: Կոշիկի տակացուն ձևավորված է հատուկ ջերմակայուն համաձուլված ռետինից: Տակացուն ամրացվում է սոսնձով և ամրակարվում է: Ճտքերի բարձրությունը 25 սմ +- 0.5 սմ, կոշկաքուղերի օղակները` D-ձևի (արագ): Ճտքերը միանում են պլաստմասսայե շղթայով: Լեզվակը` բարձր, ամրակարված ամբողջ երկարությամբ: Երեսամասը` ամբողջական առաջամասով, երկարացված հետևամասերով, կրունկը` մինչև 55 մմ բարձրությամբ: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:

 

74. Գարնանային-աշնանային անձրևանոց (կանացի)

1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է՝ 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակօղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է` անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը՝ մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ՝ բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

75. Վերարկու՝ ձմեռային բրդյա (կանացի)

1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է)` ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակօղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:

 

76. Վզպատ

1) Վերարկուի օձիքի տակից օգտագործվող տրիկոտաժե վզպատ: Լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

 

77. Գլխարկ՝ «Պիլոտկա» տեսակի

1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է, հիմնական գործվածքը կիսաբրդյա, 2311 արտիկուլի: Պիլոտկան կազմված է հատակից, պատերից և կողերից: Ծալվածքի բարձրությունը առջևում 6 սմ է, հետևամասում` 7 սմ, ընդհանուր բարձրությունը կենտրոնում 12 սմ է, առաջամասում` 9,5 սմ, հետևամասում՝ 10 սմ: Վերծալված եզրակարերին դրվում է կարմիր գույնի մահուդից երիզ, հատակը, պատերը և կողերը կիսաբրդյա կտորից են: Պիլոտկայի վերին մասն ունի 3-ական օդափոխիչ` մետաղյա 4 մմ տրամագծով անցքեր: Պիլոտկայի ներսի կողմից դրվում է ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք սև գույնի աստառ և 2,5 սմ լայնությամբ շրջանակ` արհեստական կաշվից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

 

78. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (կանացի)

1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը՝ հավաքովի, և ականջակալներով՝ ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ 14-17 մմ տրամագծով ամինապլաստե մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ ու 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ: Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ: Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա, 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա, 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա, 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա, 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:

 

IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

79. Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են՝

1) մաքսային մարմնի հանրային ծառայողների ուսադիրները.

2) մաքսային մարմնի հանրային ծառայողների թևքանշանները:

 

 V. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ուսադիրները

 

80. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի ուսադիրները ( ձև N 1)

1) Ուղղանկյուն են. մակերեսը՝ հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչմանը համապատասխան՝ մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: Ուսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:

 

81. Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները ( ձև N 2)

1) Ուղղանկյուն են. Մակերեսը՝ մուգ կապույտ գործվածքով, վերնամասը՝ բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Մաքսային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ 1 մակաշերտով ուսադիրներ:

2) շնորհված կոչմանը համապատասխան՝

ա. մաքսային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադրիների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

բ. մաքսային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,

դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.

3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

 

VI. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

82. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի հանրային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 100 մմ չափսերով. կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

83. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի հանրային ծառայողների համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_21021

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_21022

 

(հավելվածը լրաց. 06.11.14 N 1260-Ա, խմբ. 09.07.20 N 1165-Ա)

 

 

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 585-Ա որոշման

 

I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 09.07.20 N 1165-Ա)