Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի, 2020 թվական N 199-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 13-ի N 977-Ա, N 978-Ա, N 980-Ա և N 983-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 16-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Ավագ Համբարձումյան», Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, բնակավայր Կարճևան (ՀՎՀՀ 79503744).
2) Ա/Ձ «Սամվել Ղարիբյան», Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, բնակավայր Կարճևան (ՀՎՀՀ 79510592).
3) Ա/Ձ «Արև Էդգարյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան,Շահումյան 73 (ՀՎՀՀ 79809856).
4) Ա/Ձ «Հասմիկ Մուրադյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Արամ Մանուկյան 8 (ՀՎՀՀ 77951244).
5) Ա/Ձ «Ավետիս Հարութունյան», Արմավիրի մարզ, գ. Շահումյան Նավասարդյան 64ա (ՀՎՀՀ 49641163).
6) Ա/Ձ «Ժանետա Սահակյան», Արմավիրի մարզ գ․ Արաքս Ս․ Գրիգորյան 9 տուն (ՀՎՀՀ 49607795).
7) Ա/Ձ «Գոհար Ղուլինյան», Լոռու մարզ, գ. Դսեղ (ՀՎՀՀ 66838836).
8) Ա/Ձ «Հայարփի Թումանյան», Լոռու մարզ, գ. Դսեղ (ՀՎՀՀ 66988989).
9) Ա/Ձ «Մանվել Մուրադյան», Արարատի մարզ, ք․Վեդի, Կասյան 17 (ՀՎՀՀ 46403771).
10) Ա/Ձ «Աննա Սահակյան», Արարատի մարզ, ք․Վեդի, Արարատյան 42/8 (ՀՎՀՀ 47835154):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|