Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1170-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին ամրացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սբ. Հռիփսիմեի փողոց N 2 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3.75 հեկտար մակերեսով հողամասից 1002240 դրամ կադաստրային արժեքով 144 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել և նվիրաբերել քաղաքացի Գառնիկ Ավադիսի Յակուբյանին (անձնագիր՝ AN0261511, տրված՝ 14.11.2012 թ., 001-ի կողմից) (այսուհետ՝ նվիրաբերություն ստացող) Յակուբյանների ընտանեկան գերեզմանատուն կառուցելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության արդյունքում վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3.75 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ իրականացված օգտագործման իրավունքների պետական գրանցման 2006 թվականի մայիսի 24-ի N 2225819 վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետում նշված հասցեից նվիրաբերվող հողամասի առանձնացման, այդ թվում՝ որպես առանձին գույքային միավոր իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը.

3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել որպես առանձին գույքային միավոր գրանցված հողամասի նպատակային նշանակության փոփոխության աշխատանքները՝ դրա նկատմամբ գրանցելով սույն որոշման 1-ին կետի նվիրաբերության պահանջից բխող նպատակային նշանակությունը.

4) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սբ. Հռիփսիմեի փողոց N 2 հասցեում գտնվող հողամասից առանձնացված հողամասի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի բնօրինակները տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.

5) սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում նվիրաբերություն ստացողի հետ իրականացնել նվիրաբերվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո նվիրաբերություն ստացողի հետ մեկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

1) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրաբերությունն ստացողի միջոցների հաշվին.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված հողամասը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան