Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2020-09.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի, 2020 թվական N 182-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունը՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Գևորգ Համբարձումյան», ք.Երևան, Արշակունյաց 15, տաղավար 27 (ՀՎՀՀ 35088546):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: