Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-105
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.12.2000-17.06.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքի 2 հոդվածում`

ա) «դ» կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, խմբակցություններին, խմբերին» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) Ազգային ժողովին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով տեղեկանք է ներկայացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի հետ կապված վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի վերաբերյալ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6, 7 և 12 հոդվածներից հանել «ձեռնարկությունների, հիմնարկների» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 12 հոդվածի «գ» կետի չորրորդ պարբերությունը «հանձնաժողովներից» բառից հետո լրացնել «, խմբակցություններից և խմբերից» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14 հոդվածի երրորդ մասը «հանձնաժողովների,» բառից հետո լրացնել «խմբակցությունների և խմբերի,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքում արտացոլվում է`

ա) փոխառության կամ վարկի օգտագործման մասին կիսամյակային տեղեկատվություն.

բ) տվյալ ժամանակահատվածի համար փոխառության կամ վարկի օգտագործման մասին տեղեկատվություն:»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 21 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Վերահսկիչ պալատի աշխատողը պարտավոր չէ բացատրություններ տալ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, բացի օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 22 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով`

«Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:»:

Այդ կապակցությամբ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-105