Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2020 թ.
Երևան

N 256-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

«1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 182-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա.երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

գ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինծառայող է,

դ. զոհված զինծառայողի երեխա է,

ե. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

զ. սիրիահայի երեխա է,

է. 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,

ը. հաշմանդամություն ունեցող երեխա է,

թ.երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ներքին տեղահանված անձ է,

ժ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի փախստականի կարգավիճակ։

ժա. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան