Գլխավոր տեղեկություն
Համար
N 766-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 766-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի hունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 22-րդ կետի 5-րդ սյունակում «մայիսի 4-ը» բառերը փոխարինել «հունիսի 22-ը» բառերով, 23-րդ կետի 5-րդ սյունակում «մայիսի 15-ը» բառերը` «հունիսի 23-ը» բառերով, 24-րդ կետի 5-րդ սյունակում «մայիսի 22-ը» բառերը` «հունիսի 26-ը» բառերով, 26-րդ կետի 5-րդ սյունակում «հունիսի 1-ը» բառերը` «հուլիսի 7-ը» բառերով, 27-րդ կետի 5-րդ սյունակում «հունիսի 11-ը» բառերը` «հուլիսի 10-ը» բառերով, 28-րդ կետի 5-րդ սյունակում «հունիսի 15-ը» բառերը` «հուլիսի 20-ը» բառերով, 29-րդ կետի 5-րդ սյունակում «հունիսի 15-ը» բառերը` «հուլիսի 20-ը» բառերով և 38-րդ կետի 5-րդ սյունակում «օգոստոսի 21-ը» բառերը` «սեպտեմբերի 8-ը» բառերով.

2) 38-րդ կետի 3-րդ սյունակը «(թարմացում)» բառից հետո լրացնել «, ՀՀ վարչապետի մոտ հայտատու մարմինների մասնակցությամբ բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 25-րդ, 30-րդ, 44-րդ, 50-րդ կետերը և 55-րդ կետի «բ» ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 2

Երևան