Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/72(1627) Հոդ.913
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1085-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել սույն որոշման N 9 հավելվածում նշված ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 2-րդ կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «Կոքս Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է որակավորման ապահովման փոխարեն ներկայացնել մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն՝ պայմանագրի արժեքի չափով, իսկ մասնագիտական ապահովագրությանն առաջադրվող պահանջները և պայմանները սահմանվում են տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 827-Ն որոշման N 12 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 10 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1085-Ն որոշման

 

 

«Հավելված N 12

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 827-Ն որոշման»: