Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1065-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Զաքիյան 3 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի մուտքի՝ դիմացի և աջակողմյան հատվածի տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնում անձնագրային ծառայությունների մատուցման գործառույթների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի չափագրումը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը մնացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնվող տարածքների հատակագծերի կազմումը, իսկ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում ապահովել նաև ամբողջական տարածքի ճշգրտված մակերեսով գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետում նշված գործառույթների կատարման արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան