Գլխավոր տեղեկություն
Համար
N 1082-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1082-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք փոխանցելու և գույքի նվիրատվության մասին» N 767-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 36677288 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5686101 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթից, 505783 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը՝ պոլիեթերային նյութերից, 955049 դրամ մաքսային արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:».

2) որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «5 օրվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան