ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1058-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1058-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
8544499509 |
Պղնձյա մալուխ |
Պղնձյա մալուխներ արևային կայանների համար՝ առանց միացնող հարմարանքների, 80 Վ-ից մեծ լարման համար, բայց ոչ ավել, քան 1000 Վ-ը |
կգ |
3 800 |
Գերմանիա, Թուրքիա |
25 600 000 |
2. |
7308909809 |
Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար |
Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ իր հավաքման դետալներով (չհավաքված) |
կգ |
30 000 |
Թուրքիա |
21 000 000 |
3. |
7318157009 |
Հեղյուս՝ վեցանկյուն գլխիկով, տափօղակներով, մանեկով |
Հեղյուս կոռոզիակայուն պողպատից վեցանկյուն գլխիկով, 2 տափօղակներով, 1 զսպանակավոր տափօղակով, մանեկով |
կգ |
700 |
Թուրքիա |
1 500 000 |
4. |
7318156100 |
Հեղյուս՝ գլխիկը վեցանկյուն փորակով |
Հեղյուս կոռոզիակայուն պողպատից՝ գլխիկը վեցանկյուն փորակով |
կգ |
220 |
Թուրքիա |
500 000 |
5. |
7318163009 |
Մանեկներ ինքնասևեռվող |
Կոռոզիակայուն պողպատից մանեկներ՝ ինքնասևեռվող |
կգ |
100 |
Թուրքիա |
210 000 |
6. |
7318220009 |
Տափօղակներ |
Տափօղակներ՝ կոռոզիակայուն պողպատից |
կգ |
55 |
Թուրքիա |
130 000 |
7. |
7318153009 |
Հեղյուս՝ առանց գլխիկի |
Հեղյուս առանց գլխիկի՝ 2 մանեկներով, տափօղակով՝ կոռոզիակայուն պողպատից |
կգ |
500 |
Թուրքիա |
1 050 000 |
8. |
7610909000 |
Ալյումինե դետալներ արևային վահանակների ամրացման համար |
Ալյումինե դետալներ արևային վահանակները մետաղական կոնստրուկցիաներին ամրացնելու համար |
կգ |
500 |
Թուրքիա |
1 012 000 |
9. |
3506100000 |
Էպօքսիդային սոսինձ |
Էպօքսիդային սոսինձ մինչև 1 կգ փաթեթավորմամբ |
կգ |
150 |
Թուրքիա |
320 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
51 322 000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |