Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2020 թվականի N 363-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 38,668,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 26-ի N 363-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագրի կատարող

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 05536278

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ, գ. Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

38 668 600 դրամ, որից 27 168 500 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 10.04.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թվականի ծրագիր` 05.06.2020 թ. - 31.12.2020 թ. - 38 668 600 դրամ, այդ թվում`
1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 20 900.1 հազար դրամ
2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2141.0.0 հազար դրամ
3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 930.0 հազար դրամ
4. Հագուստի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 1360.0 հազար դրամ
5. Ծառայությունների ձեռքբերում (1-4-րդ եռամսյակներ) - 5425.0 հազար դրամ
6. Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (2-3-րդ եռամսյակներ) - 936.9 հազար դրամ
7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (2-3-րդ եռամսյակներ) - 6425.6 հազար դրամ
8. Գործուղման ծախսեր - 350.0 հազար դրամ,
9. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 200.0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 20 900,1 հազար դրամ

2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2141.0 հազար դրամ, այդ թվում`

 Բենզին «Ռեգուլյար» 1800 լիտր - 558.0 հազար դրամ,

 Դիզելային վառելիք /ամառային/ 560 լիտր - 196.0 հազար դրամ,

 Կապարաթթվային կուտակիչ 1 հատ - 50.0 հազար դրամ,

Բնական գազ 3100կգ - 837.0 հազար դրամ,

 Տրակտորային պարագաներ 1 հատ - 500.0 հազար դրամ,

3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 930.0 հազար դրամ, այդ թվում`

 Մահճակալներ 8 հատ - 720.0 հազար դրամ,

 Ներքնակներ - 7 հատ - 210.0 հազար դրամ,

4. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1360.0 հազար դրամ, այդ թվում`

 Արտահագուստ պահպանության բաժնի համար (վերարկու, ճտքավոր կոշիկներ, ձեռնոց, բաճկոն, ակնոց, ամառային և ձմեռային գլխարկ, ամառային և ձմեռային շապիկ)16 հատ -1360.0 հազար դրամ,

5. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5425.0 հազար դրամ, այդ թվում`

 Էլեկտրաէներգիա - 1200.0 հազար դրամ,

Խմելու ջրի բաշխում - 100.0 հազար դրամ,

 Բջջային հեռախոսների ծառայություններ - 550.0 հազար դրամ,

 Համացանց - 800.0 հազար դրամ,

 Ավտոմեքենաների նորոգում - 950.0 հազար դրամ,

վ Գրասենյակային սարքավորումների ընթացիկ նորոգում - 200.0 հազար դրամ,

Առողջապահության ապահովագրական ծառայություններ - 885.0 հազար դրամ,

 Տպագրական ծառայություններ - 450.0 հազար դրամ,

 Գովազդային ծառայություններ - 100.0 հազար դրամ,

 Տնային կենդանիների բուծարանների կողմից մատուցվող ծառայություններ - 190.0 հազար դրամ,

6. Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 936.9 հազար դրամ`

 Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 936.9 հազար դրամ,

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 6425.6 հազար դրամ`

 Հեռադիտակ 5 հատ - 500.0 հազար դրամ,

 Անօդաչու թռչող սարք 1 հատ - 600.0 հազար դրամ,

 Լվացքի մեքենա 1 հատ - 250.0 հազար դրամ,

վ Ցուցանակներ և այլ հարակից արտադրանք 6 հատ - 150.0 հազար դրամ,

 Տեղեկատվական վահանակներ 15 հատ - 900.0 հազար դրամ,

 Տեսահսկողության համակարգ 1 հատ - 4025.6 հազար դրամ,

8. Գործուղման ծախսեր - 350.0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր - 4 880.0 հազար դրամ
1. Հատուկ նպատակային նյութեր - 930.0 հազար դրամ
2. Էներգետիկ ծառայություններ - 1 200.0.0 հազար դրամ,
3. Կոմունալ ծառայություններ - 100.0 հազար դրամ,
4. Կապի ծառայություններ - 1 350.0 հազար դրամ,
5. Գործուղման ծախսեր- 350.0 հազար դրամ,
6. Գրասենյակային սարքավորումների ընթացիկ նորոգում -200.0 հազար դրամ
7. Տեղեկատվական ծառայություններ - 550.0 հազար դրամ,
8. Պարտադիր վճարներ - 200.0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան