Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2020 թվականի N 354-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 12,769,817 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն խոցելի բազմազավակ ընտանիքներին COVID-19-ի պայմաններում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հունիսի 3-ին պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 351,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 185,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 2,304,323 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էլմիրա Ավագյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 81239262) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում՝ 440,448 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 9,265,466 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 24

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 24-ի N 354-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն խոցելի ընտանիքների համար ՀՀ Արմավիրի և Լոռու մարզերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Իզմիրլյան Բարեգործական Հիմնադրամ ՀՄԴ (Հասցե՝ Մելիք Ադամյան 2/1, 0010 Երևան, ՀՀ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի և Լոռու մարզեր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

12,769,817 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1,147 սոցիալապես խոցելի բազմազավակ ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

20.06.2020թ – 30.06.2020թ

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխում շահառուներին:

Ժամանակահատված՝ 20 հունիսի 2020 թ․- 30 հունիսի 2020 թ․

Բյուջե՝ 12,769,817 դրամ՝ այդ թվում պարենային ապրանքների ձեռքբերում՝ 12,010,237 դրամ, բեռնափոխադրման, վառելիքի և մեքենաների պահպանման ծախսեր՝ 616,000 դրամ կամավորների համար սնունդ 143,580 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1․Սննդի և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում /գնումների կազմակերպում, տեսակավորում, պահեստավորում, որի գումարը կազմում է 12,010,237 դրամ

2․ Բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 185,000 դրամ

3․ Վառելիքի ձեռքբերում՝ 351,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և պահպանման ծախսեր` 431,000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի ծախսեր՝ 351,000 դրամ և մեքենաների պահպանման ծախսեր 80,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ երկու մարզերում` տեղական ինքնակառավարման մարզերի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան