ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2020 թվականի N 1289-Լ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 4-ի N 1289-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) լիազորությունների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացմանն աջակցում և օժանդակում է Ներկայացուցչի գրասենյակը:
II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ
3. Հայաստանի Հանրապետության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ներկայացնելիս Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝
1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված գանգատի, այդ թվում՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Եվրոպական դատարան ներկայացնելիս՝
ա) ուսումնասիրում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված գանգատը, դրան կից նյութերը, ինչպես նաև այդ առնչությամբ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված հարցադրումները,
բ) ուսումնասիրում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, գանգատին առնչվող ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև այլ վերաբերելի աղբյուրներ,
գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, անհրաժեշտության դեպքում հարցում է ուղարկում միջազգային կազմակերպություններին, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները,
դ) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերն ու տեղեկատվությունը Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով ներկայացնում է Եվրոպական դատարան.
2) Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գործերով բարեկամական կարգավորման շրջանակներում հաշտության համաձայնություն կնքելիս`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, անհրաժեշտության դեպքում հարցում է ուղարկում միջազգային կազմակերպություններին, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները,
բ) Եվրոպական դատարանի կողմից հաշտության համաձայնություն կնքելու առաջարկի դեպքում ինքնուրույն կամ համապատասխան գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում կարող է որոշել գործը լուծել բարեկամական կարգավորման միջոցով և համապատասխանաբար գանգատ ներկայացրած կողմի հետ վարել բանակցություններ,
գ) Եվրոպական դատարանի կողմից հաշտության համաձայնություն կնքելու առաջարկի բացակայության դեպքում ինքնուրույն կամ համապատասխան գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում կարող է որոշել գործը լուծել բարեկամական կարգավորման միջոցով և համապատասխանաբար գանգատ ներկայացրած կողմի հետ վարել բանակցություններ,
դ) բանակցությունների արդյունքում գանգատ ներկայացրած կողմի հետ հաշտության համաձայնության շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում իր կողմից ստորագրված հաշտության համաձայնությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերն ու տեղեկատվությունը Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով ներկայացնում է Եվրոպական դատարան,
ե) առանց գանգատ ներկայացրած կողմի հետ բանակցություններ վարելու` ինքնուրույն կամ համապատասխան գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում իր կողմից ստորագրված հաշտության առաջարկը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերն ու տեղեկատվությունը Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով ներկայացնում է Եվրոպական դատարան,
զ) դիմում է Եվրոպական դատարանի աջակցությանը, որպեսզի վերջինս գործը բարեկամական կարգավորմամբ լուծելու նպատակով կողմերին ներկայացնի հաշտության համաձայնության պայմաններ.
3) Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գործերով միակողմանի հայտարարությամբ հանդես գալիս՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, անհրաժեշտության դեպքում հարցում է ուղարկում միջազգային կազմակերպություններին, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները,
բ) ինքնուրույն կամ համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցելու արդյունքում Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գործերով ստորագրված միակողմանի հայտարարությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերն ու տեղեկատվությունը Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով ներկայացնում է Եվրոպական դատարան.
4) Եվրոպական դատարանում այլ պետությանը կոմունիկացված գործի քննությանը Հայաստանի Հանրապետությանը որպես երրորդ կողմ ներգրավելիս՝
ա) սեփական նախաձեռնությամբ կամ Եվրոպական դատարանի հրավերի հիման վրա կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով դիմում է Եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետությանը որպես երրորդ կողմ ներգրավելու պահանջով,
բ) քննարկում է Հայաստանի Հանրապետությանը որպես երրորդ կողմ ներգրավելու հարցի շուրջ իրավասու մարմիններից ստացված միջնորդությունները,
գ) խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ իրավասու մարմինների հետ.
5) Եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցի պայմանները կատարելիս՝
ա) միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ անմիջապես, բայց ոչ ուշ, քան միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման իրազեկման օրվան հաջորդող աշխատանքային օրը այդ մասին տեղեկացնում է իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ իրավասու մարմինների կողմից միջանկյալ միջոցի կատարմանն աջակցելու նպատակով,
բ) իրավասու մարմիններից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ Եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցի կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ,
գ) իրականացնում է Եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցի կատարման կազմակերպմանն ուղղված այլ անհրաժեշտ աշխատանքներ.
6) Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատ բողոքարկելիս ինքնուրույն կամ համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցելու արդյունքում, Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդություն է ներկայացնում.
7) Հայաստանի Հանրապետության անունից միջպետական գանգատ ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա Եվրոպական դատարանի էլեկտրոնային հաղորդակցության համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կապի միջոցով Եվրոպական դատարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անունից ներկայացվող միջպետական գանգատը:
III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
4. Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման փուլում Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝
1) Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռը կամ որոշումը հրապարակում է Ներկայացուցչի պաշտոնական կայքում.
2) հայերեն լեզվով կազմում և հրապարակում է վճռի կամ որոշման ամփոփ տարբերակը կամ մամլո հաղորդագրությունը․
3) Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման հրապարակումից հետո հնարավորինս սեղմ ժամկետում շահագրգիռ մարմիններին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ծանուցում է վճռի կամ որոշման մասին.
4) համագործակցում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ ապահովելով Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշման, ինչպես նաև Կոնվենցիայի անդամ այլ պետությունների վերաբերյալ կայացված վճռի կամ որոշման հայերեն թարգմանության աշխատանքների իրականացումը․
5) համագործակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ` Եվրոպական դատարանի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշման հայերեն թարգմանության հրապարակման աշխատանքները կազմակերպելու համար.
6) վճիռը կամ որոշումը վերջնական դառնալու մասին Եվրոպական դատարանից ծանուցում ստանալուց հետո հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում վճռով կամ որոշմամբ սահմանված հատուցման գումարի հատկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը.
7) վճիռը կամ որոշումը վերջնական դառնալու մասին Եվրոպական դատարանից ծանուցում ստանալուց հետո հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում դիմումատուին և (կամ) Եվրոպական դատարանում նրա շահերը ներկայացրած անձին տեղեկացնում է վճռով կամ որոշմամբ սահմանված հատուցման գումարի փոխանցման համար պահանջվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու անհրաժեշտության մասին. ծանուցումն իրականացվում է փոստով և (կամ) էլեկտրոնային փոստի և (կամ) կապի այլ հասանելի միջոցներով.
8) սահմանված գումարի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը՝ գումարի փոխանցումն ապահովելու համար.
9) Եվրոպական դատարանի վճռի կամ բարեկամական կարգավորումը հաստատող որոշման դեպքում՝ վճռի կամ որոշման հիման վրա վճարման ենթակա գումարի փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը ստանալուց հետո, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում արդարացի հատուցման վճարման ձևաթուղթը․
10) ուսումնասիրում և վերլուծում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռը կամ որոշումը, վերհանում վճռով արձանագրված կամ որոշմամբ հաստատված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների հնարավոր աղբյուրները․
11) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ․
12) Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման ահրաժեշտությունից ելնելով առաջարկում և կազմակերպում է բանավոր քննարկումներ կամ հանդիպումներ իրավասու տարբեր մարմինների հետ կոնկրետ հարցեր քննարկելու նպատակով․
13) համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ՝ մշակում և (կամ) առաջարկում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանը միտված անհատական և ընդհանուր միջոցառումները․
14) համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ՝ մշակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործողությունների ծրագրեր և հաշվետվություններ և դրանք ներկայացնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին․
15) իրականացնում է ներպետական իրավասու մարմինների կողմից Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման ընթացքի մշտադիտարկում և ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնում աշխատանքների իրականացման վերաբերյալ:
IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
5. Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդրման ոլորտում Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝
1) մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդնմանն ուղղված ռազմավարությունների մշակման և ծրագրերի կազմման ժամանակ, այդ թվում՝ իր կողմից առաջարկվող ռազմավարությունների և ծրագրերի նախագծեր մշակելիս՝
ա) իրականացնում է Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, դրանց առնչությամբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների կողմից կազմված փաստաթղթերի ու այլ աղբյուրների, մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշներին վերաբերող այլ միջազգային փաստաթղթերի, ինչպես նաև տարբեր իրավական հարցերի կապակցությամբ արտասահմանյան երկրների փորձի վերլուծություն և ուսումնասիրություն և ամփոփում վերլուծության արդյունքները,
բ) Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հավանական խախտումները հետագայում կանխելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատներով բարձրացված իրավական խնդիրների վերլուծություն ու ամփոփում իրականացված վերլուծության արդյունքները,
գ) իրականացնում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած վճիռներում և որոշումներում արձանագրված խախտումների վերլուծություն և դասակարգում դրանք,
դ) իրականացնում է ներպետական օրենսդրության ու համապատասխան ոլորտների պրակտիկայի ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավասու մարմինների հետ,
ե) իրականացված բոլոր վերլուծությունների ու ուսումնասիրությունների արդյունքում մշակում է Հայաստանի Հանրապետության իրավական (ինչպես օրենսդրության կատարելագործում, այնպես էլ պրակտիկայի բարելավում) միջազգային և եվրոպական չափանիշների ներդրմանը միտված անհրաժեշտ քայլերի, դրանց հաջորդականության և ժամանակագրության վերաբերյալ առաջարկություններ․ անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնում է իրավասու ներպետական և միջազգային մարմիններին դրանց համատեղ իրականացման համար,
զ) եթե բարելավման ենթակա ոլորտների կատարելագործումը ենթադրում է պարբերաբար իրականացվող և համալիր գործողություններ, ապա իրականացնում է համապատասխան ծրագրի կազմում՝ ներառելով ձեռնարկման ենթակա գործողությունները, դրանց հաջորդականությունը, համագործակցության ենթակա իրավասու մարմինների, ինչպես նաև շահառու մարմինների և անձանց ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ժամկետներ,
է) ծրագրի իրականացման շրջանակներում ըստ անհրաժեշտության համագործակցում է ինչպես իրավասու ներպետական մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելիս՝
ա) հիմնվելով կատարված վերլուծությունների, ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վրա՝ համապատասխան իրավասու մարմիններին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր իրավական ակտերի նախագծեր, մասնակցում դրանց շուրջ ծավալվող քննարկումներին և ամփոփումներին,
բ) հիմք ընդունելով կատարված վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքները՝ օրենսդրության և պրակտիկայի բարելավման ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու մարմինների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն,
գ) մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացնում է գրավոր կարծիք դրանց՝ միջազգային և եվրոպական չափանիշների համապատասխանության վերաբերյալ․
3) համապատասխան ոլորտների պրակտիկան ուսումնասիրելու արդյունքում բարելավման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալիս, այդ թվում՝ միջազգային և եվրոպական չափանիշների վերաբերյալ պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, այլ իրավասու մարմինների ու կառույցների, ինչպես նաև հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս՝
ա) պատրաստում և հրապարակում է (թղթային և (կամ) էլեկտրոնային) ձեռնարկներ, ուղեցույցներ, պարբերականներ կամ այլ տեղեկատվական ու պրակտիկ նյութեր միջազգային և եվրոպական չափանիշների, դրանց զարգացումների և կիրառման վերաբերյալ,
բ) ներպետական իրավասու մարմինների, դրանց աշխատակիցների և, անհրաժեշտության դեպքում, հանրության այլ շրջանակների համար կազմակերպում և անցկացնում է սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստումներ, քննարկումներ, դասընթացներ,
գ) կազմակերպում և անցկացնում է միջազգային և եվրոպական չափանիշների վերաբերյալ ամենամյա կամ պարբերաբար իրականացվող միջոցառումներ,
դ) համագործակցում է բուհական տարբեր հաստատությունների, Արդարադատության ակադեմիայի, Ոստիկանության ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների հետ միջազգային և եվրոպական չափանիշների առնչությամբ վերապատրաստման դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնելու համար.
4) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցելիս և համատեղ ծրագրեր իրականացնելիս՝
ա) ըստ առաջնահերթությունների առանձնացնում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բարելավման ենթակա ոլորտներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումները և քայլերը, մասնակցում դրանց իրականացմանը, ինչպես նաև կատարմանը,
բ) աջակցություն է ցույց տալիս միջազգային կազմակերպություններին կամ այլ կառույցներին իրենց ծրագրերի շրջանակներում միջազգային և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միանգամյա, տարեկան կամ պարբերաբար իրականացվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու հարցում,
գ) միջազգային կազմակերպություններին կամ այլ կառույցներին առաջարկություններ է ներկայացնում միջազգային և եվրոպական չափանիշների արդյունավետ ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու վերաբերյալ,
դ) աջակցում է Ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացման, գիտելիքների և հմտությունների խորացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում հանդես գալիս համապատասխան առաջարկություններով:
V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ
6. Միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա ներպետական և միջազգային դատարաններում, ինչպես նաև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ընթացող վեճերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելիս Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է հետևյալ կարգով՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջում է անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն, ուսումնասիրում ու վերլուծում է ստացված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները.
2) ուսումնասիրում և վերլուծում է վեճերի հիմքում ընկած փաստական հանգամանքներն ու իրավական փաստարկները, արբիտրաժային ծանուցում ստանալու դեպքում՝ ծանուցման և դրան կից նյութերը, իսկ արբիտրաժային կամ դատական գործընթաց մեկնարկելու դեպքում գնահատում է պետության ռիսկերը և իրավասու մարմինների հաստատմանն է ներկայացնում արբիտրաժային կամ դատական կարգով վեճի լուծումը նախաձեռնելու իր դիրքորոշումը և իրավական վերլուծությունը․
3) կազմակերպում և իրականացնում է քննարկումներ կողմի հետ, վարում պետության անունից վերջինիս հետ նամակագրությունը՝ ծագած վեճը բանակցությունների կամ հաշտարարության եղանակով լուծելու նպատակով.
4) վեճը բանակցությունների միջոցով լուծելու դեպքում ըստ անհրաժեշտության պետական իրավասու մարմինների հետ կազմակերպում է ներքին քննարկումներ, վարում բանակցություններ կողմի հետ, բանակցությունների փուլում ներգրավում շահագրգիռ կողմերին, արդյունքների մասին ծանուցում պետական իրավասու մարմիններին․
5) վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ կողմերի համաձայնության առկայության պարագայում պետական իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կարող է ներգրավել վեճը լուծող մասնագետի՝ հաշտարարի, վերջինիս հետ բանակցելով ծառայությունների մատուցման շրջանակը, արժեքը և այլ անհրաժեշտ պայմաններ: Միաժամանակ, կողմի հետ քննարկում և որոշում է հաշտարարի միջոցով վեճի լուծման դեպքում ծախսերի փոխհատուցման կարգը, ապահովում հաշտարարի հետ պայմանագրի կնքումը և կատարումը.
6) վեճերի շրջանակներում նախագծում, ինչպես նաև աջակցում է միջազգային իրավախորհրդատու ընկերություններին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը նախապատրաստելիս, մշակում է վեճերի լուծման հնարավոր ուղիները, պետության շահերն առավելագույնս պաշտպանելու նպատակով վեճի լուծման ռազմավարությունը և պետության քայլերը․
7) կազմակերպում է վեճերի շրջանակներում արբիտրաժային տրիբունալին, դատարանին կամ այլ միջազգային մարմիններին ներկայացնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային ընկերություններին փոխանցման աշխատանքները․
8) իրականացնում է վեճերի շրջանակներում բարձրացված հարցերի առնչությամբ ներպետական վերաբերելի օրենսդրության, միջազգային վերաբերելի փաստաթղթերի, ինչպես նաև այլ աղբյուրների ուսումնասիրության աշխատանքները․
9) ներկայացնում և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով ներգրավված միջազգային փաստաբանական (իրավաբանական) ընկերության հետ քննարկում է վերաբերելի ներպետական օրենսդրության և անհրաժեշտ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքները․
10) միջազգային փաստաբանական (իրավաբանական) ընկերության հետ մշակում և քննարկում է արբիտրաժային և (կամ) դատական վարույթի շրջանակում ներկայացվող դիմումները, դրանց առնչությամբ ներկայացվող պատասխան-առարկությունները.
11) մասնակցում է արբիտրաժային և (կամ) դատական լսումներին՝ կազմակերպելով վկաների, փորձագետների և իրավախորհրդատուների մասնակցությունը նշված լսումներին.
12) համագործակցում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ներկայացված արբիտրաժային վերապահում պարունակող, օտարերկրյա ներպետական դատարանի, միջազգային դատարանի կամ այլ միջազգային մարմնի ընդդատություն նախատեսող պայմանագրերի նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություն, մասնագիտական վերլուծություն և ռիսկերի գնահատում իրականացնելով․
13) կազմակերպում է վեճը լուծող որոշման կամ վճռի ճանաչման և կատարման գործընթացը, իսկ հնարավորության և անհրաժեշտության դեպքում՝ դրա վիճարկումը։
VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅԼ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս ներգրավում է փորձագետների և մասնագետների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:
8. Եվրոպական դատարանի Կանոնակարգի 29-րդ կանոնի հիման վրա կազմում կամ փոփոխում է ad hoc դատավորների թեկնածուների ցուցակները և մինչև Եվրոպական դատարան ուղարկելը այդ ցուցակները կամ դրանց փոփոխությունները համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2022, N 1276-Լ | 20.08.2022, N 1289-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|