Գլխավոր տեղեկություն
Համար
N 1066-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/72(1627) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1066-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) N 1 ձևի 8-րդ գլուխը «8.25.» թվերով սկսվող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«8.26. «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի»:

8.27. «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից»:

8.28. «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի»։».

2) N 1 ձևի նկար 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 55.29-րդ, 55.30-րդ և 55.31-րդ կետերով.

«55.29. 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսները:

55.30. 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:

55.31. 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1066-Ն որոշման

 

«Նկար 9»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան