Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 355-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 96,706,200 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 25-ի N 355-Ա որոշման

 

 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

 Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 07610657

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Տավուշի մարզ, Թբիլիսյան խճ. 2

Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

96 706 200 դրամ, որից 12 809 400 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31

 9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 10.04.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թվականի ծրագիր` 05.06.2020 թ. – 31.12.2020 թ. – 96 706 200 դրամ, այդ թվում`

1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում – 5 440,0 հազար դրամ

2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում – 7 875,0 հազար դրամ

3. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 1 455,0 հազար դրամ

4. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 2 200,0 հազար դրամ

5. Ծառայությունների ձեռքբերում – 8454.1 հազար դրամ

6. Ապահովագրական ծառայությունների ձեռքբերում – 2 880.0 հազար դրամ

7. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 68 402,1 հազար դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5 440,0 հազար դրամ, այդ թվում.

 Արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար – 3840,0 հազար դրամ /64 հատ/

 Կիսաճտքավոր կոշիկներ – 1600,0 հազար դրամ /64 զույգ/

 

2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 875,0 հազար դրամ, այդ թվում.

 Բնական գազ – 3 645,0 հազար դրամ /13500 կգ/

 Բենզին «ռեգուլյար» – 2 480,0 հազար դրամ /8000 լիտր/

 Դիզելային վառելիք – 1 750,0 հազար դրամ /5000 լիտր/

 

3. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 455,0 հազար դրամ, այդ թվում.

 Համակարգիչ – 600,0 հազար դրամ /2 հատ/

 Պահարան հերբարիումների համար – 300,0 հազար դրամ /1 հատ/

 Դյուրակիր համակարգիչ – 330,0 հազար դրամ /1 հատ/

 Եռոտանի – 100,0 հազար դրամ /1 հատ/

 Մետաղյա պահարան – 125,0 հազար դրամ /1 հատ/

 

4. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2 200,0 հազար դրամ, այդ թվում. 

 Գազաբալոնային համակարգ – 1 200,0 հազար դրամ /4 հատ/

 Անօդաչու ինքնաթիռ – 1 000,0 հազար դրամ /1 հատ/

 

5. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 8454.1 հազար դրամ, այդ թվում.

 Էլեկտրականության բաշխում – 1 950,0 հազար դրամ

 Գազի բաշխում – 2 444,0 հազար դրամ

 Բջջային հեռախոսների ծառայություններ – 650,0 հազար դրամ

 Հանրային հեռախոսային ծառայություններ – 330,0 հազար դրամ

 Համացանց – 1 500,0 հազար դրամ

 Փոստային ծառայություններ – 46,0 հազար դրամ

 Տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն – 1 534,1 հազար դրամ

 

6. Ապահովագրական ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2 880.0 հազար դրամ, այդ թվում.

 Առողջության ապահովագրման ծառայություն – 2 880.0 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Կազմակերպական ծախսեր - 8 454,1 հազար դրամ

 Ծառայությունների ձեռք բերում – 8 454,1 հազար դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան