Գլխավոր տեղեկություն
Համար
N 1352-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1352-Ն

 

ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

      Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետից հանել «, իսկ գույքն (բացառությամբ տրանսպորտային միջոցները) ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը,

բ. 4-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների» բառերը փոխարինել «գույքի» բառով.

2) որոշման 3.1-ին կետում «տրանսպորտային միջոցներն» բառերը փոխարինել «գույքը (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 3 հասցեում գտնվող՝ 652,700,000 դրամ սկզբնական արժեքով, 3130.5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.263275 հեկտար ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և 0.012182 հեկտար ½ բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (վկայական N 07112019-01-0240) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը: Ընդ որում, անշարժ գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 18

Երևան

     

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1352-Ն որոշման

     

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1352-Ն որոշման

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2020 թվական:

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան