ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 361-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 67,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Ավտոբուսների նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 25-ի N 361-Ա որոշման |
«ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին թվով 2 հատ ECO URBAN ISUZU BUS ավտոբուսների նվիրաբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ՀՀ, քաղ. Երևան 0047, Նորքի այգիներ փող., 193)՝ կրթության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
67 000 (վաթսունյոթ հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ՀՀ, քաղ. Երևան 0047, Նորքի այգիներ փող., 193) Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հուլիսի 01-ից մինչև նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին նվիրաբերել թվով 2 հատ ECO URBAN ISUZU BUS ավտոբուսներ 27-1 նստատեղով, սպիտակ գույն, 2016 թվականի արտադրության 67 000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 2 հատ ավտոբուսի ներմուծում 67 000 (վաթսունյոթ հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից; |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |