ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2020 թվականի N 335-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՉԱՓԱՀԱՍ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,947,812 դրամ ընդհանուր արժողությամբ «Անչափահաս Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Իրտիգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06954405) 2020 թվականի մայիսի 18-ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,947,812 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն։
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 17-ի N 335-Ա որոշման |
«ԱՆՉԱՓԱՀԱՍ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Ուզբեկական Կ-1 թաղամաս, թիվ 10 շենք, թիվ 1 բնակելի տան առաջին հարկի վերանորոգման աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ծրագրի շահառու ընտանիքին բնակվել իրենց սեփական տանը՝ խնայելով, ներկայումս ծախսվող, ընտանիքի եկամտի մեծ մասը հանդիսացող, տան վարձի գումարը: Ծրագրի շահառու՝ Լուսինե Թումանյանի հայրը մահացել է 2005 թվականին և Լուսինեն մնացել է մոր՝ Ադրինե Երջանիկի Օհանյանի խնամքին: Սակայն մայրն էլ 3-րդ կարգի հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ: Ընտանիքի միակ եկամուտը մոր աշխատավարձն է, որի մեծ մասն էլ ստիպված են վճարել որպես վարձակալած բնակարանի վարձավճար, քանի որ իրենց տունը ներկայումս բնակվելու համար պիտանի չէ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցե․ Նիդեռլանդեր, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, սոցիալական աջակցության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,947,812 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, անչափահաս՝ Լուսինե Վահրամի Թումանյան, որի անունից հանդես է գալիս մայրը՝ Ադրինե Երջանիկի Օհանյանը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Ուզբեկական Կ-1 թաղամաս, թիվ 10 շենք, թիվ 1 բնակելի տան առաջին հարկի վերանորոգում՝ սենյակների, խոհանոցի, սանհանգույցի ներքին հարդարման աշխատանքների իրականացում, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների մոնտաժում, 2,947,812 դրամ ընդհանուր արժեքով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և «Իրտիգ» ՍՊԸ միջև կնքվել է շինարարական կապալի մասին պայմանագիր, որով նախատեսվում է շահառուի բնակելի տանը, կապալառուի նյութերով և միջոցներով իրականացնել 2,947,812 ՀՀ դրամի վերանորոգման աշխատանքներ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քաղաքապետարան։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|