Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի, 2020 թվական N 141-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 1464-Ա, 2020 թվականի հունիսի 8-ի N 1577-Ա, 2020 թվականի հունիսի 15-ի N 1596-Ա, N 1597-Ա, N 1602-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 13-ին և 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «ԷՄԷ» ՍՊԸ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10.
2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Երևան, Թումանյան 21.
3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/38.
4) «Երևան Մոլ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց 34/3.
5) «Անդրանիկ Սաֆարյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Մաշտոցի 42ա.
6) «Աշոտ Պողոսյան» Ա/Ձ՝ ք․Երևան, Գ․Նժդեհի 19.
7) «Արթուր Սաֆարյան» Ա/Ձ՝ ք․Երևան, Թումանյան 27 շենք բնակարան 15․
8) «Էդգար Գասպարյան» Ա/Ձ՝ ք․Երևան, Թումանյնան 28.
9) «Կարեն Տիգրանյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 19․
10) «Ար-Վարդ» ՍՊԸ՝ ք․Երևան, Քրիստափորի 2/5։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 17-ին: