ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, արգելավայրերի տարածքներում էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրման ու հաշվառման, մոնիթորինգի աշխատանքների իրականացումը, ճանաչողական զբոսաշրջությունը, բնապահպանական և գիտակրթական իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների և դրանց հետ կապված հանգստի կազմակերպումը, այդ նպատակներով տաղավարների և դիտակետերի տեղադրումը, որոնք չպետք է հակասեն արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին և պահպանության ռեժիմին․»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|