Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2020-06.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.19/7(1020) Հոդ.74
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 86-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:

(2-րդ կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)

3. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

(3-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)

4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:

(4-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 86-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Պետական կառավարման
մարմնի անվանումը,
լիազորված մարմինները

Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը

Նոր առաջացած տարածական տվյալի, տեղագրական տարրի տեսակը և հատկանիշային տվյալները

1

2

3

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1. Վարչական սահմաններ

1) մարզային
2) համայնքային
3) բնակավայրերի
(նախկին համայնքների վարչական սահմանները)

2. Ջրագրություն

1) ջրամբարներ
2) ջրանցքներ
3) հիդրոէլեկտրակայաններ
4) ջրագծեր
6) ջրաղբյուրներ, կառուցապատ աղբյուրներ, շատրվաններ և ցայտաղբյուրներ
7) կապտաժներ, պոմպակայաններ
8) խմելու ջրի մաքրման կայաններ
9) կեղտաջրերի մաքրման կայաններ,
10) ջրհորներ, խորքային հորեր
11) թունելներ
12) լճեր
13) գետեր
14) լեռները
15) դաշտավայրերը
16) բարձրավանդակները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

3. Երկաթգծերի ենթակառուցվածք

) երկաթգծեր
2) կայարաններ և կայաններ
3) թունելներ
4) կամուրջներ
5) մետրոպոլիտեն

4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք

1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի)
2) կառուցվող ճանապարհներ
3) էստակադներ
4) կամուրջներ
5) ավտոկայաններ
6) ավտոմայրուղիներ, խճուղիներ, գրունտային ճանապարհներ
7) կապի գծեր (մալուխներ)
8) թունելներ

5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

6. Գազատարներ

 

7. Էլեկտրագծեր, ենթակայաններ

 

8. Ընդերքի տեղամասեր

1) հանքավայրեր
2) ուսումնասիրվող տարածքներ
3) հետախուզահորեր և հանքահորեր

9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

10. Գյուղատնտեսություն

1) գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր
2) անասնապահական ֆերմաներ
3) անջրդի և ջրովի հողատեսքեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

11. Բնություն

1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ)
2) անտառային տարածքներ

12. Օդերևութաբանական կայաններ

 

14. Ջրաչափական դիտակետեր

 

13. Շրջակա միջավայրի մոնիթորինգի կայաններ

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե

13. Օդանավակայաններ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե համայնքներ

14. Թաղամասեր

 

15. Շենքեր և շինություններ

1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ
2) արդյունաբերական օբյեկտներ
3) ուսումնական և գիտական հաստատություններ
4) մարզական կառույցներ
5) բնակելի շենքեր

16. Գերեզմանոցներ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

17. Պատմության և մշակույթի հուշարձաններ

1) հնագիտական հուշարձաններ
2) պատմական և մոնումենտալ արվեստի հուշարձաններ (գերեզմաններ, կոթողներ, կառույցներ)
3) քաղաքաշինական և ճարտարապետական հուշարձաններ

(հավելվածը խմբ. 16.07.20 N 1196-Ն)