Գլխավոր տեղեկություն
Համար
N 329-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2020 թվականի N 329-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6,674,840 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի մայիսի 11-ին N ՀՀ/ԱՖՎ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,285,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի մայիսի 11-ին N ՀՀ/ԱՖՎ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,389,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 329-Ա որոշման

 

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոնի և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի տանիքներին այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոն և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոց, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6,674,840 դրամ, որից՝ Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,389,640 դրամ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,285,200 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոն և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոց

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հունիսի 22-ից մինչև 2020թ. օգոստոսի 24-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոնի և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի տանիքներին այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Արժեքը՝ 6,674,840 դրամ, որից՝ Երևան քաղաքի «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության աջակցման կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,389,640 դրամ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,285,200 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 6,674,840 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան