Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2020 թվականի N 291-Ա

 

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 34/5, ՀՎՀՀ՝ 00060436) իրականացվող` 84,497,529 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանի վերականգնողական կենտրոնի հիմնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 5

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 5-ի N 291-Ա որոշման

 

«ՍԵՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Սևանի և 10 շրջակա գյուղերի` հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավումը` հիմնելով վերականգնողական խնամքի ցերեկային մասնագիտացված կենտրոն և ստեղծելով անհրաժեշտ անվճար պայմաններ երեխաների վերականգնման, գործունեության և սոցիալական ինտեգրման համար: Բոլոր ծառայությունները հաշմանդամ և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվելու են անվճար ինչպես «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի թիվ 1 «Բողբոջ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հարավ-արևմտյան մասնաշենքը վերակառուցվելու և կահավորվելու է որպես վերականգնողական կենտրոն:

Ծրագրի նախագծման և իրագործման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Սևանի տարածաշրջանում չկա համապատասխան հաստատություն Սևան քաղաքի և շրջակա գյուղերի հաշմանդամ և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կարիքները հոգալու համար:

Սկսած 2022թ. հունվարի 1-ից ՀՀ առողջապահության նախարարությունը կստանձնի գործառնական ծախսերը` համաձայն 2019 թ. նոյեմբերի 1-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության, Սևանի քաղաքապետարանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի։ Բոլոր ծառայությունները հաշմանդամ և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվելու են անվճար ինչպես «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ջինիշյան Հիշատակի Ծրագիր (100 Ուիդերսփուն փողոց, Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ, 40202)

4.

Ծրագիրը կատարողը

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ (քաղ. Երևան, Աբովյան փող. 34/5, ՀՎՀՀ 00060436)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի թիվ 1 «Բողբոջ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հարավ-արևմտյան մասնաշենք:

Բնագավառ՝ սոցիալական, առողջապահական։

6.

Ծրագրի բյուջեն

84,497,529 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և շրջակա գյուղերի 0-17 տարեկան մոտ 250 հաշմանդամ և զարգացման խնդիրներ ունեցող երեխաները (209 շահառուի ցուցակն այս պահին առկա է) և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Նաիրյան 169

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

1-ը հունիսի 2020 թ. – 30-ը դեկտեմբերի 2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կատարել նախագծային աշխատանքներ՝ Սևանի վերականգնողական կենտրոնի վերակառուցման համար սեյսմոկայունության գնահատում և նախագծային շինարարական փաստաթղթերի մշակում։

Ժամկետը – 1/05/2019 թ. – 31/05/2019 թ․ (ավարտված է)

Բյուջեն - 1,350,000 դրամ

 

2. Վերակառուցել և վերանորոգել Սևան քաղաքի մանկապարտեզի մասնաշենքը, որը կծառայի որպես վերականգնողական կենտրոն։

Ժամկետը – 1/06/2020 թ. – 30/12/2020 թ.

Բյուջեն - 38,149,229 դրամ առանց ԱՀՀ

 

3. Կահավորել վերականգնողական կենտրոնը մասնագիտական սարքավորումներով և կահույքով։

Ժամկետը – 1/07/2020 թ. – 30/12/2020 թ.

Բյուջեն – 7,275,000 դրամ առանց ԱՀՀ, որից 1,057,150 դրամ մասնագիտական սարքավորումների և 6,217,850 դրամ կահույքի ձեռքբերման համար։

 

4. Հավաքագրել և վերապատրաստել առողջապահական ոլորտի 12 մասնագետներ, որոնք հետագայում աշխատանքի կանցնեն կենտրոնում՝ շահառու երեխաների հետ աշխատելու նպատակով: Վերապատրաստման ծառայությունները ձեռք են բերվելու Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ ԱրԲես առողջության կենտրոնից և կիրականացվեն քաղաք Երևանում, Սևանում և Գավառում:

Ժամկետը – 1/07/2020 թ. – 30/12/2020 թ.

Բյուջեն – 6,062,500 դրամ առանց ԱՀՀ

 

5. Ապահովել վերականգնողական կենտրոնի գործունեությունը: Սկսած 2021 թ. հունվարի 1-ից «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կվճարի վերականգնողական կենտրոնի գործառնական ծախսերը, ինչը ներառում է կոմունալ և այլ վարչարարական ծախսերը և 12 մասնագետների աշխատավարձերը:

Ժամկետը 1/01/2021 թ. – 30/12/2021 թ.

Բյուջեն 30,555,000 դրամ

 

6. Կազմակերպական ծախսեր՝ ծրագրի իրականացման ղեկավարման և մոնիթորինգի նպատակով։

Ժամկետը 1/06/2020 թ. – 30/12/2021 թ․

Բյուջեն 1,105,800 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շինարարական աշխատանքների ծավալների և նյութերի տեսականու ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է 38,149,229 դրամ առանց ԱՀՀ։

2. Մասնագիտական սարքավորումների ձեռքբերում, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,057,150 դրամ առանց ԱՀՀ։

3. Կահույքի ձեռքբերում, որի ընդհանուր արժեքը կազմում է 6,217,850 դրամ առանց ԱՀՀ:

4. Առողջապահական ոլորտի 12 մասնագետների 6 ամսյա վերապատրաստում, որոնք հետագայում աշխատանքի կանցնեն կենտրոնում` շահառու երեխաների հետ աշխատելու նպատակով: Վերապատրաստման ծառայությունները՝ համապատասխան առողջապահական մասնագիտական ոլորտներում կկազմակերպվեն Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ի ԱրԲես առողջության կենտրոնի կողմից, որը նմանատիպ դասընթացների կազմակերպման մեծ փորձ ունի։ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ի ԱրԲես առողջության կենտրոնի հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։ Վերապատրաստումը, որը բաղկացած է տեսական և գործնական մասերից, կիրականացվի քաղաքներ Երևանում, Սևանում և Գավառում։ Ծառայության ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է 6,062,500 դրամ առանց ԱՀՀ։

5. Մեքենայի շահագործման նպատակով բենզինի, քսայուղերի, պահեստամասերի ձեռքբերում 19 ամսվա համար։ Ընդհանուր արժեքը կազմում է 921,500 դրամ առանց ԱՀՀ։

6. Գրասենյակային պիտույքների և հեռախոսակապի ձեռքբերման ծախսեր 19 ամսվա համար։ Ընդհանուր արժեքը կազմում է 184,300 դրամ առանց ԱՀՀ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը կազմում են 1,105,800 դրամ:

1. Տրանսպորտային ծախսեր - 921,500 դրամ

2. Հեռահաղորդակցության և գրասենյակային ծախսեր - 184,300 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ առողջապահության նախարարություն

Սևանի քաղաքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգողը կհետևի ծրագրի իրականացման ընթացքին: Այդ նպատակով 2020 թ. հունիսի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 30-ը` ամիսը 2 անգամ մոնիթորինգային այցեր կկատարվեն: Կկազմակերպվեն կանոնավոր այցելություններ և աշխատանքների արդյունավետությունը բարելավելու նպատակով քննարկումներ` առաջացած հարցերին արագ լուծումներ առաջարկելով:

Շինարարական աշխատանքները կվերահսկվեն համաձայն ՀՀ օրենսդրության` տեխնիկական վերահսկիչի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան