ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2020 թվականի N 315-Ա
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 7,562,433 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01268308) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N 05/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 6,716,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էմ էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով 15 ցանցային հեռախոսի ձեռքբերում՝ 426,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նոութ․Ամ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2020 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 419,600 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 9-ի N 315-Ա որոշման |
«ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ԱՀ պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
7,562,433 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում՝ 7,562,433 դրամ արժողությամբ: 2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում ընդհանուր 7,562,433 դրամ գնով: Ապրանքները ձեռք են բերվելու ըստ ստորև նշված պայմանագրերի. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |