ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2020 թվականի N 294-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 22,860,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 714,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 705,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 5-ի N 294-Ա որոշման |
«ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը |
Արտակարգ արձագանք նոր կորոնավիրուսային վարակին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարական Կարմիր խաչ |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզեր, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
22,860,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15.05.2020 թ. – 31․07․2020 թ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սննդի փաթեթների և հիգիենիկ պարագաների ձեռք բերում և բաշխում՝ հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված ցանկն ու տեխնիկական բնութագրերը: Նշված գործողություններն իրականացնելու համար պլանավորվում է ծախսել ընդհանուր առմամբ 22, 860,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի 1,450 միայնակ տարեցների և խոցելի խմբերի այլ ներկայացուցիչների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների ձեռք բերում (17,400,000 դրամ), ախտահանիչ նյութերի և անհատական պաշտպանական միջոցների ձեռք բերում (450,000 դրամ): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը, այդ թվում աշխատավարձ (510,000 դրամ), տրանսպորտային ծախսեր (3,000,000 դրամ) կազմում են 3,510,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՏԻՄ-երի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|