Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1995 թվականի թիվ 15
ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 24-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիային միանալու մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու պետական լիազորված մարմիններ նշանակել`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանրապետության ժողովրդական դատարանների կողմից կայացված դատավճիռների, վճիռների, որոշումների կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև նոտարական կարգով հաստատված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերի վրա.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մնացած բոլոր փաստաթղթերի վրա:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սույն որոշմամբ ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմինների նշանակման մասին սահմանված կարգով տեղյակ պահել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2021, N 537-Ն | 17.04.2021, թիվ 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|