Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2020 թվականի N 299-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) հիգիենիկ պարագաներ և էլեկտրական անվասայլակներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների միջև անհատույց բաշխելու նպատակով՝ 18 տեղ, 1,048 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 420 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) անզգայացման մեքենա՝ «Լեռնային Ղարաբաղի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով և բժշկական պարագաներ՝ «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 6 տեղ, 1,276 կգ, 17,944 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 270 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) բժշկական ապրանքներ՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից շահագործվող «Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն»-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 27 տեղ, 159 կգ ընդհանուր քաշով, 3,921.02 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 230 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 5

Երևան