ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 508-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4- Ի, 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.05.20 N 855-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 108-րդ կետի և N 2 հավելվածի 24-րդ ու 39-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերով նախատեսված հիմնական բնութագրերի և տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի էական փոփոխություններ նախատեսող նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծային փաստաթղթերը և սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 27.05.20 N 855-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 27.05.20 N 855-Ա)
4. (կետն ուժը կորցրել է 21.03.19 N 278-Ա)
5. Սույն որոշման 2-րդ կետով ստեղծված հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից՝ եռամսյա ժամկետում անցկացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
(5-րդ կետը խմբ. 21.03.19 N 278-Ա, փոփ. 27.05.20 N 855-Ա)
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պատրաստված նախագծային փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր դեպքի համար հաստատել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ընդգրկելով սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներին:
2) միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
(6-րդ կետը խմբ. 27.05.20 N 855-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508 -Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 27.05.20 N 855-Ա)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհաշինության բնագավառը համակարգող, հանձնաժողովի նախագահ) | |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Կադաստրի կոմիտե Քաղաքաշինության կոմիտե | |
ՀՀ Սյունիքի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով) | |
ՀՀ Շիրակի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով) | |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով) ՀՀ Արագածոտնի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով) | |
«ԵՂԵԳՆԱՁՈՐ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) | |
«ՍՅՈՒՆԻՔ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) | |
«ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) | |
«ԱՐՏԱՇԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) | |
«ԱՐԱՐԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) | |
«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.11.18 N 1310-Ա, խմբ., փոփ. 21.03.19 N 278-Ա, խմբ. 27.05.20 N 855-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508 -Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի ԵՎ 5-Ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի
(հավելվածն ուժը կորցրել է 27.05.20 N 855-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2020, N 855-Ա | 31.05.2020, N 508-Ա | |
21.03.2019, N 278-Ա | 29.03.2019, N 508-Ա | |
22.11.2018, N 1310-Ա | 24.11.2018, N 508-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|