Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 508-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4- Ի, 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.05.20 N 855-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 108-րդ կետի և N 2 հավելվածի 24-րդ ու 39-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերով նախատեսված հիմնական բնութագրերի և տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի էական փոփոխություններ նախատեսող նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծային փաստաթղթերը և սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 27.05.20 N 855-Ա) 

3. (կետն ուժը կորցրել է 27.05.20 N 855-Ա) 

4. (կետն ուժը կորցրել է 21.03.19 N 278-Ա)

5. Սույն որոշման 2-րդ կետով ստեղծված հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից՝ եռամսյա ժամկետում անցկացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:

(5-րդ կետը խմբ. 21.03.19 N 278-Ա, փոփ. 27.05.20 N 855-Ա)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պատրաստված նախագծային փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր դեպքի համար հաստատել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ընդգրկելով սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներին:

2) միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

(6-րդ կետը խմբ. 27.05.20 N 855-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

  
2018 թ. ապրիլի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 508-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 27.05.20 N 855-Ա)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհաշինության բնագավառը համակարգող, հանձնաժողովի նախագահ)

   

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

   
 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Կադաստրի կոմիտե

Քաղաքաշինության կոմիտե
 

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

 
 

ՀՀ Շիրակի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

   
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

ՀՀ Արագածոտնի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

   
 

«ԵՂԵԳՆԱՁՈՐ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
 

 

«ՍՅՈՒՆԻՔ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
 

 

«ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)
 

 

«ԱՐՏԱՇԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

   
 

«ԱՐԱՐԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)
 

 

«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.11.18 N 1310-Ա, խմբ., փոփ. 21.03.19 N 278-Ա, խմբ. 27.05.20 N  855-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 508-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի ԵՎ 5-Ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի
(հավելվածն ուժը կորցրել է 27.05.20 N 855-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան