Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-74
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.08.2000-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎճԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստը «ձեռներեց» բառից հետո լրացնել «(ձեռնարկատեր)» բառով (համապատասխան հոլովներով և թվերով):

 

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ` աշխատավարձի) նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 5000 դրամից, և ոչ ավելի`

ա) մինչև 200 հազար դրամ աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամից.

բ) 200 հազար դրամից ավելի աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամին գումարած աշխատավարձի 200 հազար դրամը գերազանցող մասի 28 տոկոսը, բայց ոչ ավելի 30 հազար դրամից:»:

 

Հոդված 3. Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետում`

ա) «պակաս ցույց տալու» կրկնվող բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձևակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 12-ապատիկն է:»:

 

Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում`

ա) «ա» ենթակետը «վճարման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-74